Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-1

Ապրիլ 06,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանը ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի «Միասնություն» դաշինքն անվանակոչել է ՆԱՏՕ-ի մի ծրագրի պես «Գործակցություն՝ հանուն խաղաղության»։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-2

Vazgen sargsyan

Հայտնի լրագրողներից մեկը երկմտեց. «Որ Վազգեն Սարգսյանը պետհամալսարանում ասում էր. «Ուշադիր եղեք՝ այս տարի ամուսնանալու եմ»՝ կարո՞ղ է Դեմիրճյանին նկատի ուներ…»։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-3

Ruben Gevorgyan

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ամենայն լրջությամբ հայտարարեց, թե Դավիթաշենի համայնքապետ Ռուբիկ Գեւորգյանը Հայաստանի դեմոկրատական կուսակցություն է փոխադրվել, քանզի վերջինիս խորհրդանիշը՝ վարդը, նրան առավել սրտամոտ եւ հոգեհարազատ է։

ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ-2

ruben mnacakanyan

«Ազատ Հայք» ընտրական միավորի ղեկավար Ռուբեն Մնացականյանն «Առավոտին» ասաց, թե ընտրություններում իրենք կհավաքեն քվեների 8 տոկոսը, եթե դրանք արդար ընթացք ունենան։

«Առավոտը» լիովին համաձայն է «Ազատ Հայքի» տեսակետին, մեկ վերապահմամբ՝ 8-ից առաջ երկու զրո է պետք դնել, իսկ նրանց մեջտեղում՝ ստորակետ։

ԱՌԱՋ…

storagrutyun

«Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Շիրակ Թովմասյանն «Առավոտին» ասաց, թե իրենց ստացած 800 պաշտոնաթերթիկից շուրջ 700-ն արդեն ձեռքի վրա է, եւ ստորագրություններ են հավաքվում։ Արդյունքները կամփոփվեն ապրիլի 12-ից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930