Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՆ ԵԿԱՎ, ՅԱՐՈ ՋԱՆ

Ապրիլ 06,1999 00:00
Hrant Xachatryan

Եթե ԱՊ Սամվել Շահինյանին Սամվել Բաբայանը երկու մեքենա է նվիրել, ապա ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանին՝ ամբողջ 8 հատ։ Դրանով իսկ ընդգծվում է Սահմանադրական իրավունքի առաջնայնությունը՝ Ազգային պետության նկատմամբ։

ԿՈՄԿՈՒՍԸ ԿԱՅՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ

komkus

Հայկոմկուսի լրատվության պատասխանատու Ռոբերտ Ահարոնյանն «Առավոտին» հայտնեց, որ ապրիլի 8-ից իրենք վերսկսում են բողոքի ցույցերը ԱՄՆ դեսպանատան առջեւ։ Այդ օրը Հայաստանում գտնվող ամերիկացիները կտեսնեն, թե ինչպես է վառվում Քլինթոնի խրտվիլակը։ Համենայնդեպս, Ռոբերտ Ահարոնյանը նման խոստում տվեց։

ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ

Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել հարազատ Նոյեմբերյանում։ Այնտեղ մրցակիցների քանակը հասնում է շուրջ երկու տասնյակի։ Նրանց մեջ է նաեւ ԳԽ նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը։

ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

paris

Ազգային ժողովի ողջ պատվիրակությունից՝ միայն Խոսրով Հարությունյանն ու նրա խորհրդական Վահագն Մկրտչյանն էին Փարիզի «Royal Monceau» հյուրանոցում ապրիլի 2-ին նախաճաշել «Պեռնո Ռիկարի» տնօրեն Թիերի Ժակիյայի հետ։ Վերջինս հանդիպման ընթացքում վստահեցրել էր, որ ուժի մեջ են իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930