Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՔՈՑՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

Ապրիլ 03,1999 00:00
sex

Սիրելի խմբագրություն, արձագանքելով ձեր առաջարկին՝ ուղարկում եմ մոտ օրերս լույս տեսնող իմ «Սիրո վերադարձը» գրքից մի փոքր հատված։

Բարի մաղթանքներով՝ ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ

…Անուշն իջավ լողափ տանող աստիճաններով եւ մի պահ կանգ առավ՝ լիաթոք շնչելով ծովի դառնավուն բույրին միախառնված՝ ծաղիկների քաղցր բուրմունքը։ Մի քանի քայլ անելուց հետո նրա ոտքերը խրվեցին փափուկ ավազի մեջ։ Լողափը լրիվ ամայի էր։ Մի՞թե Արեգը դեռ չի եկել։ Նա անհանգստացած հետ նայեց եւ տեսավ Արեգին։ Լուսնի լույսով լուսավորված՝ նա մոտենում էր իրեն։ Նրա հագին կարճ, սպիտակ տաբատ էր, բամբակյա վերնաշապիկն ազատ արձակված էր հաղթ իրանի ողջ երկայնքով։

Հիպնոսված՝ Անուշը չէր կարողանում հեռացնել հայացքը նրա կուրծքը ծածկող մուգ խարտյաշ մազերից։ Նրան դեպի Արեգն էր ձգում ինչ-որ անտեսանելի ուժ, եւ Անուշն ընդհուպ մոտեցավ նրան։ Կնոջ նուրբ մատները դիպան լայն կրծքին, տրոփյունով շոշափեցին թուխ մաշկը՝ զգալով, թե ինչպես լարվեցին տղամարդու մկաններն իր քնքուշ հպումից։

-Անո՜ւշ…

Նա զգում էր, թե ինչպես արագացան Արեգի սրտի հարվածները, լսում էր նրա անհավասարաչափ, ընդհատվող շունչը, երբ ինքը դողացող մարմնով հենվեց նրա իրանին։ Չորս տարվա կարոտը պոռթկաց նրանց մեջ, երբ փարվեցին միմյանց։ Անուշին գետնից կտրելով՝ Արեգը նրան սեղմեց իր կրծքին։ Նրանք այնպես ամուր էին փաթաթվել, որ իրենց սրտերը զարկում էին մեկմեկու։ Անուշը երանությամբ շնչեց տղամարդու ծանոթ բույրը, այն տտիպ բույրը, որ հատուկ էր միայն Արեգին, եւ այդ բուրմունքն արբեցրեց կնոջը՝ միանգամայն զրկելով մտածելու ունակությունից… Կամ ընդդիմանալու… այն ջերմությանը, որ նա շռայլորեն պարգեւում էր իրեն… այդ ուժեղ ձեռքերին, որ քնքուշ մատներով շոյում էին իրեն…

-Արե՜գ…

Եվ կարծես չէին եղել առանց նրա անցկացրած չորս տանջալից տարիները, կարծես երբեք չէր ընդհատվել իրենց գգվանքների հոժարակամ խելագարությունը, Անուշի շուրթերը բացվեցին՝ ենթարկվելով Արեգի պահանջկոտ ու քնքուշ շուրթերին։ Նրա համար արդեն քիչ էր այդքան ծանոթ, այդքան հարազատ ձեռքերի փաղաքշանքը, եւ Անուշն ավելի կիպ սեղմվեց նրան՝ բերկրանքով զգալով, որ Արեգը տենչում է իրեն։ Եվ այդ ցանկությունը նույնչափ ուժեղ էր, ինչպես երբեւէ, ինչպես… միշտ։ Անուշն իր ողջ էությամբ արձագանքում էր Արեգի համբույրներին, ուզում էր, որ նա կանգ չառնի։ Եվ տղամարդու շուրթերը շոշափելով՝ նորից համտեսեցին կնոջ շուրթերը, լեզվի ծայրը, փետուրի թեթեւությամբ դիպչելով բերանի անկյուններին, սահեց դեպի ներս։ Կրկին։ Եվ նորից մի անգամ։ Գրգռելով, խենթացնելով…

Անուշը հետ թեքեց գլուխը, եւ Արեգի շուրթերը նուրբ պարանոցով սահեցին ներքեւ՝ այնտեղ, որտեղ թրթռում էր զարկերակը։ Խուլ տնքոցով Արեգը դեն նետեց իր վերնաշապիկը։ Անուշը զգաց նրա դողացող մատներն իր լանջի վրա եւ մինչ կհասցներ գիտակցել, թե ինչ է կատարվում, Արեգն արդեն նրա վրայից հանել էր բլուզը։ Անուշին համակեց դողը, երբ իր մերկ մաշկին ամուր հպվեցին տղամարդու խճճված կոշտ մազերը։

Արեգը խռպոտ շշնջաց. -Ուզում եմ ավելի մոտիկից քեզ զգալ։

-Արե՜գ,- շնչահեւ արձագանքեց Անուշը, մինչ Արեգը կրքոտ համբույրներով ծածկում էր նրա զգայուն կուրծքը,- ա՜հ, Արե՛գ, արեգա՜կս…- նրա մաշկը տրոփում էր տղամարդու շուրթերի այրող զգացումից։

Անուշի եղունգներն ամուր խրվեցին մկանուտ մեջքի մեջ, եւ նա հեծկլտոցով անձնատուր եղավ բուռն զգացմունքների հորձանքին։

-Անո՛ւշ, անուշի՛կս… ի՛մ քնքուշ, ի՛մ սեր… Անհագուրդ տենչանքից ուժասպառ՝ նրանք շոյում էին, փաղաքշում էին, համտեսում էին միմյանց եւ ոչ մի կերպ չէին կարողանում հագեցնել տարիների կարոտը։

-Արե՛գ…- կրքոտ շշուկով կրկնում էր նա։

«Ես սիրում եմ քեզ,- մտածում էր Անուշը,- ես սիրում եմ քեզ կյանքիցս առավել եւ անգամ պատրաստ եմ ներելու քո դավաճանությունը»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930