Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ, ԱՅՍ «ՎԻԱԳՐԱՆ»

Ապրիլ 03,1999 00:00
Viagra

«Վիագրա» դեղի անունը լսելիս մարդկանց դեմքերն ամենատարբեր արտահայտություններն են ընդունում։ Ամեն ինչ կախված է «նամուսից»՝ ոմանք ամոթխած կարմրում են, ոմանք՝ գռեհիկ ծիծաղում։

Մանկավարժական ինստիտուտի մոտ գտնվող «Լավանդա» դեղատանը տեղյակ չէին՝ իրենք ունե՞ն «Վիագրա» վաճառելու լիցենզիա, թե՞ ոչ։ Ադմինիստրացիայի աշխատողը հեչ հավես չուներ այդ թեմայով զրուցելու։

Առողջապահության նախարարությունում լիցենզավորմամբ չեն զբաղվում։ Իսկ առողջապահության նախարարության առաջնային առողջության վարչությունը լիցենզավորմանը հատկացված մի ամբողջ շենք ունի, որն, ըստ երեւույթին, նոր է ձեւավորվում, քանզի այնտեղ դեռ ավարտված չէ շինարարությունը եւ բոլոր աշխատողները, որոնք մեծամասնությամբ երիտասարդ են, լի են լավատեսությամբ։

Տնօրենի տեղակալ Հրանուշ Նիկողոսյանը չխուսափեց այս թեմայով զրուցելուց, ինչպես անում էին նրա աշխատակիցները՝ «Առավոտ» թերթի անունը լսելիս. «Լրագրողները վտանգավոր ժողովուրդ են»։ Տիկին Նիկողոսյանն ասաց, որ «Վիագրան» արդեն մի քանի ամիս է՝ լիցենզիա ունի։ «Վիագրան»՝ ամերիկյան ամենահայտնի դեղագործական ֆիրմաներից մեկը՝ «Ֆայզերն» է արտադրում։ «Վիագրայի» ազդեցության մասին տեղեկություններ կան՝ Ռուսաստանից, ուր այն մեկ տարի առաջ է բերվել, որ այն բավականին լավ է ազդում։ Սակայն դեղն ունի նաեւ իր բացասական կողմերը։ Օրինակ՝ չի կարելի համատեղել խմիչքի հետ եւ այլն։ Այնպես որ, ՍՊԻԴ-ի դեմ դեղը գտնվեց՝ հանգիստ կարելի է բոլորի հետ շփվել, իսկ այժմ էլ իմպոտենտների աստեղային ժամն է եկել։

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930