Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի Գեւորիկը՝ ընդդեմ ՀՅԴ-ի

Ապրիլ 03,1999 00:00
Gevorik

ՀՀՇ-ի Գեւորիկի (Գեւորգ Մելքոնյանի) համառությունն ու սկզբունքայնությունն, իրոք, նախանձելի է։ Տղան որոշեց ընտրապայքարի մեջ մտնել ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանի հետ, այդպես էլ արեց։ Մայրաքաղաքի թիվ 17 ընտրատարածքում երեկ գրանցվել է Գեւորիկն ու անմիջապես սկսել ստորագրահավաքը։ Նա վստահված անձինք չունի, այդ դեպքում ստորագրահավաքը «կգնար կեղծիքներով եւ այլ բաներով»։

-Թիվ 17 ընտրատարածքում՝ բացի քեզանից ու Վահան Հովհաննիսյանից, ովքե՞ր են դրել իրենց թեկնածությունները։

– Սոս Գիմիշյան, ՍԻՄ-ից էն մորուքավորը, որ մի քիչ թլոշ է խոսում։ Կարեն Սերոբի Դեմիրճյանի կուսակցությունից մի հոգի կա։

Ապա Գեւորիկը պատմեց, թե ինչպես է մեկ շաբաթ առաջ ինքը հանդիպել Վահան Հովհաննիսյանի հետ։ «Մի լիքը-լիքը տղամարդ կանչեց, ասաց՝ Գեւորգ, կանգնի։ Ես գիտեմ, որ էս հանրապետությունում բոլորն ինձ ճանաչում են։ Ինքը գալիս ինձ ասում ա՝ ես քեզ՝ Գեւորգ Մելքոնյանին, ընդհանրապես չեմ ճանաչում, չեմ տեսել։ Դա սուտ է։ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ես մեր խոսակցության մասին ոչ մեկին չասեմ, թող մեր մեջ գաղտնի մնա։ Բայց ես բացահայտ երբ ասեցի, նա հերքում տվեց»։

– Ասում ես, որ երեք ժամ զրուցել եք։ Որտե՞ղ։

– Ինքը ասեց, որ խնդրում եմ, իմ հետ պռոծիվ մի ընգի, ինչ ուզում ես, քեզ համար կանեմ։ Հանդիպել ենք պրեզիդենտականում։

– Քեզ նե՞րս են թողել։

– Անձամբ ինքն ինձ տարավ։ Սաթիկի մոտ՝ անձնագրայինում, գրանցում չի կատարվել։ Հետեւի մուտքից եմ մտել։

– Հիմա քեզ ինչպե՞ս հավատանք։

– Ո՞ւմ անունով երդվեմ։ Իմ համար ամենասուրբ մարդու անունով եմ երդվում՝ Լեւոն Հակոբիչի արեւով եմ երդվում, հանդիպումը տեղի է ունեցել։ Ինձ բոլորն են ճանաչում՝ Վազգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան։ Դաժե ինձ ճանաչում է ներկայիս նախարարը՝ Սերժ Սարգսյանով հանդերձ։

– Ռոբերտ Քոչարյանի հետ էլ ե՞ս անձամբ ծանոթ։ Որտե՞ղ եք ծանոթացել։

– Նախագահի հե՞տ։ Նա միշտ էլ ինձ տեսել ա։ Էս վերջերս Ալբերտ Բազեյանի եղբոր թաղման ժամանակ ինձ մատնացույց արեցին, ասեցին՝ սա է թեկնածությունը Վահան Հովհաննիսյանի հետ դրել, պրն Քոչարյանը նայեց ինձ ու ժպտաց։ Ինքը (Վահան Հովհաննիսյանը- Լ. Ա.) ինձ այդտեղ տեսել էր, բայց փախեփախ էր անում՝ կաշկանդված էր իրեն պահում։ Ես իրա երեսը չեմ տեսել, ինքը վաբշե չերեւաց։ Ես զարմացել էի՝ ինչո՞ւ է նա իմ ներկայությամբ կաշկանդվում. ինքն էլ է քաղաքական գործիչ, ես էլ եմ քաղաքական ասպարեզ եկել։ Հո գազաններ չե՞նք՝ իրար ուտենք։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Գեւորիկի խոսքը ես չեմ սրբագրել։ Նախորդ մեր զրույցից հետո տղայի բառապաշարը զգալիորեն հարստացել էր ու կապակցված դարձել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930