Մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանն աշխատանքից ազատել է սեփական աներձագին, որն աշխատում էր Լոռվա տարածաշրջանային մաքսատանը։ Ընդամենը երեք օրում վարչության պետի ազգականը հասցրել էր կաշառք վերցնել։
ԱՌԱՅԺՄ 164-Ը
Ինչպես տեղեկացանք Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Ալեքսանյանից, մարտի 2-ին ժամը 19.30-ի դրությամբ իրենց էր դիմել պատգամավորության 164 թեկնածու, որոնք 500-ական ստորագրություն են հավաքելու Երեւանի 25 ընտրատարածքներում առաջադրվելու համար։
Կարդացեք նաև
ՏԵՂ ՏՈՒՐ
Ժողովրդական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Միասնություն» դաշինքի նախընտրական շտաբը տեղակայվել է Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այնտեղ էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը։
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՄՐՑԱՐՇԱՎՈՒՄ
Թիվ 12 ընտրատարածքում, իբրեւ պատգամավորության թեկնածու, քվեարկվելու է նաեւ «Սիլ գրուփ»-ի նախագահ Խաչատուր Սուքիասյանը։ Նույն ընտրատարածքում կքվեարկվի լրագրող Նարինե Մկրտչյանը եւս։ Սպասվում է նաեւ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի հայտնությունը։ Այդ ընտրատարածքում է քվեարկվելու նաեւ արձակագիր Ալվարդ Պետրոսյանը։
ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանը, հավանաբար, չառաջադրվի պատգամավորության թեկնածու։ Նրան խոստացել են Սյունիքի մարզպետի պաշտոնը, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ծառայելու ժողովրդին։ Մարզպետի պաշտոնի լուրջ հավակնորդ է նաեւ Սիսիանի գնդի հրամանատար Վովա Ազոյանը։