Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն (առանց նախազգուշացման) ապրիլի 1-ին ուղղակի չմասնակցեց ի պատիվ իրեն եւ Հայաստանի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի ընդունելությանը, որ կազմակերպել էր Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին։ Ընդունելությունը նախատեսված ժամից 15 րոպե ուշացումով սկսվեց, քանզի ողջ պատվիրակությունը հուսով էր, թե Երեւանի քաղաքապետն այսպես, մեղմ ասած, անփութորեն չի անտեսի Հայաստանի բնակչությանը կրկնակի եւ ավելի անգամ գերազանցող քաղաքի ղեկավարի հրավերը։ Իսկ Ժան Տիբերին անգամ իր ելույթը չփոխեց եւ անընդհատ խոսում էր Երեւանի եւ Փարիզի համագործակցության ու բարեկամության մասին։
Հայաստանի պատվիրակության փարիզյան այլ «արկածների» մասին կարդացեք 5-րդ էջում։
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱՄԿԱՎԱՐ
Կարդացեք նաև
«Ես ոչ մի վերաբերմունք չունեմ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքի մասին, որովհետեւ մասնագիտությամբ ռամկավար եմ»,- ասաց 3-րդմասցի Վոլոդյան «Առավոտի» հարցախույզում։ – Այդ ինչպե՞ս մասնագիտությամբ ռամկավար։ – Ռամկա եմ սարքում, տանում եմ Վերնիսաժում ծախում։
Իսկ Դեմիրճյան-Սարգսյան դաշինքի մասին ժողովրդի կարծիքը կարդացեք 4-րդ էջում։
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Կես ժամ չանցած, երբ Վահան Հովհաննիսյանը փաստաթղթեր է հանձնել ու վերցրել 500 ստորագրություն հավաքելու պաշտոնաթերթիկները՝ թիվ 17 ընտրատարածքում, նրա ետեւից նույն ընտրատարածքի համար պաշտոնաթերթիկներ է ստացել նաեւ ՀՀՇ-ի Գեւորիկը։ Այդ ամենը տեղի է ունեցել ապրիլի 2-ին։ Գեւորիկի հետ հարցազրույցը 3-րդ էջում։