Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 02,1999 00:00
haytararutyun

1998 թվականի փետրվարյան հեղաշրջման արդյունքում իշխանությանը տիրացած վարչախումբը հաջողության չհասավ հասարակությանը մտահոգող եւ ոչ մի բնագավառում.

կատարվել է ակնհայտ նահանջ իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներից,

կասեցվել են բարեփոխումները, որի արդյունքում կանգ է առել տնտեսական զարգացումը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, ուժային կառույցները վերահսկում են հասարակական եւ քաղաքական համակարգերը, ինչը շրջադարձ է քաղաքացիական հասարակության հաստատման ճանապարհից,

ընդդիմության նկատմամբ ստեղծվել է անհանդուրժողականության մթնոլորտ, ծայր են առել քաղաքական հետապնդումներ,

Սահմանադրության եւ օրենքների բազմակի խախտումներով ընդունվել է «Ընտրական օրենսգիրք», որը չի կարող օրինական ընտրության հիմք հանդիսանալ։ Վարչախումբը ձգտում է օրինականության տեսք տալ «ընտրություն» կոչվող առաջիկա միջոցառմանը եւ ձեւել կանխորոշված կազմով օրենսդիր մարմին։

Այս ամենի նպատակն է՝ ունենալ քաղաքականապես դիմազուրկ եւ իշխանությանը հնազանդ ժողովարան, որը, ստեղծելով «ազգային միասնության» պատրանք, բացարձակապես որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կրելու իր գործունեության հետեւանքների համար։

Մենք շարունակելու ենք քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով ազատական-ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականության սկզբունքներին։

Պետականությանը եւ ժողովրդին սպառնացող վերահաս վտանգին հանդիման, մաս չկազմելու համար անօրինական իշխանություններին, մենք դիմում ենք ծայրահեղ քայլի՝ որպես վճռական բողոքի նշան եւ զգաստացման կոչ, հայտարարելով, որ հրաժարվում ենք մասնակցել այս ընտրական ֆարսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930