Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԼԵՅԱՆԻ

Ապրիլ 02,1999 00:00
ashot bleyan

Երեւանի թիվ 61 դպրոցը, որի տնօրեն Գեորգի Վանյանը «Նոր ուղի» կուսակցության փոխնախագահն է, երեկ հանդես էր եկել հայտարարությամբ։ Դրանում դպրոցն իր համերաշխությունն է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իր գործընկերներին եւ, որպես բողոքի նշան, ապրիլի 2-ին հայտարարում մեկօրյա նախազգուշական գործադուլ։

Հայտարարության մեջ Աշոտ Բլեյանի դեմ հարուցված մեղադրանքները գնահատվում են որպես «երկրի քաղաքական, տնտեսական ճգնաժամային վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու հերթական փորձ»։ Իսկ օրինապահ մարմինները մեղադրվում են նրանում, որ «պատվեր են կատարում եւ քաղաքական հաշվեհարդար տեսնում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ»։ Հայտարարության մեջ, բողոքելով դպրոցի ու ուսուցչի նկատմամբ պետական անտարբերությունից, նաեւ ասվում է, որ «ամենավատթարն այն է, որ շատ ու շատ տնօրեններ որպես պտուտակ օգտագործվելով գործադիր իշխանության կողմից, վերածվում են սոսկ աթոռից կառչած մորթապաշտների»։

ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ

Yuri Baxshyan

Մարտի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանը կուսակցական ֆրակցիաների հետ անցկացրել է խորհրդակցություն եւ հայտնել, որ այսուհետ «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդման թեման պետք է որոշի ԱԺ նախագահությունը։ Տվյալ դեպքում պահանջ է դրվել, որպեսզի խմբերն ու խմբակցությունները խոսեն միայն խորհրդարանի միջազգային հարաբերությունների մասին։

Պառլամենտի խմբակցությունների մեծ մասը դրան տվել է միարժեք գնահատական՝ գրաքննություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930