Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՐ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ

Ապրիլ 02,1999 00:00
Garegin A

Վաղուց չի եղել այնպիսի իրավիճակ, որ Սահմանադրությամբ իշխանություն կրող բոլոր պետական ինստիտուտները ներկայացնողները հանրապետությունում չլինեն։ Ապրիլի 1-ին, օրինակ, Մոսկվայում էին նախագահ Քոչարյանն ու վարչապետ Դարբինյանը, իսկ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը Փարիզում էին։ Ավելացնենք, որ բավականին դժվարացած է կաթողիկոսի խոսելու ընդունակությունը։

ՀՀԿ-Ի ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՆԽԱԽՏ ԴԱՇԻՆՔ

hhk

Հանրապետական կուսակցության ղեկավարությունը իր կուսակցության անդամ՝ Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանին ցուցում է տվել իր ընտրատարածքում պաշտպանել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Հանրապետական կուսակցությունն այստեղ իր թեկնածուն չի ունենա։

ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՍՈՎՈ ՉԷ

amn despanutyun

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը հայտարարել է, թե որեւէ զուգահեռ չի կարելի անցկացնել Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ։ Դեսպանի վկայությամբ, դրանք չունեն որեւէ ընդհանուր բան, եւ այդ կարգի բոլոր խոսակցություններն ընդամենը ենթադրություններ են։

ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ՝ ԸՍՏ ՎԻԿՏՈՐԻ

 

viktor dallaqyan

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը պատգամավորության թեկնածու է առաջադրվում թիվ 47 ընտրատարածքում, հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին կասի, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը։ Նա ասաց նաեւ, որ, իհարկե, Քոչարյանը բարեհաջող ավարտի կհասցնի իր պաշտոնավարման ժամկետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930