Երեկ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նրանց զրույցը տեւեց 2 ժամ 20 րոպե: Ուշ երեկոյան սկսվեց նաեւ Քոչարյան-Շեւարդնաձե հանդիպումը: «Առավոտի» թղթակցի ռեպորտաժը Մոսկվայից՝ վաղվա համարում:
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՍԿՍԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ
«Ո՞ւմ համար եք հիմա ավելի շատ ցավում՝ Հայաստանի՞, թե՞ Ֆրանսիայի»,- Stad de France-ում ֆուտբոլային մրցամարտից առաջ հարցրեց «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը Շառլ Ազնավուրին. «Երկուքն ալ միեւնույն բանն են ինձ համար։ Ամենեն կարեւորը, որ հայ ֆուտբոլողներն էստեղ են։ Մեծ օր է այսօր»։
Կարդացեք նաև
Շառլ Ազնավուրը հրաժարվեց կանխատեսել խաղի հաշիվը. «Չգիտեմ եւ չեմ ուզեր գիտնալ։ Ան գիտեմ, որ էստեղ են երկուքն ալ։ Եվ երկու կողմեն հայեր կան»։
Ըստ որոշ վկայությունների, մեր թիմի պարտությունից հետո Ազնավուրը նրանց «Lido» վարիետե էր հրավիրել։
Հայաստան-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպման մասին կարդացեք 2-րդ էջում։
ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է
Մինչեւ վերջերս Ազգային պետություն կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը շրջում էր քաղաքային տրանսպորտով։ Իսկ այժմ նրա ղեկավարած կուսակցությունը ստացել է մեկ «Նիվա» եւ մեկ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա։ Հաշվի առնելով, թե ով է այդ կուսակցության հովանավորը, հնարավոր է, որ Ազգային պետությունը ստանա նաեւ ջիպեր։
Ավելի մանրամասն՝ 5-րդ էջում։
ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Օրը ապրիլ 2-ն է, եւ հուսանք, որ «Առավոտը», թոթափած ապրիլմեկյան տրամադրությունները, կատակելուց զատ ցանկություն կունենա թերթի նույն էջում տպագրել այս բարեկամական խորհուրդը՝ ի պատասխան ապրիլ 1-ի «Բարեկամական փոխօգնության»։ Հարգելի խմբագիր, մի առիթով հիշում էիք էթիկայի կանոնների մասին։ Մի ոտնահարեք այդ կանոնները եւ մի վիրավորեք հավատացյալի բարեպաշտական զգացմունքները, եթե անգամ օրը ապրիլ 1-ն է։
Մամլո դիվան Մայր աթոռի