Միանգամից ասենք, որ, որպես այդպիսին, ադրբեջանական պետականություն մինչեւ 1918 թվականը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում երբեք գոյություն չի ունեցել։
Մինչեւ Ռուսաստանյան կայսրությանն այդ հողերի միացումը, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերից հետո (1813, 1828 թթ.) Շիրվանի, Նուխիի, Գյանջայի, Թալիշի, Կուբիի, Ղարաբաղի խանությունները եւ մյուս վարչապետական կազմավորումները ոչ մի կերպ չէին կարողանում նույնանալ տեղի թուրքական բնակչության հետ, թեեւ նրանց հասարական-քաղաքական կյանքում թուրքերի դերը ավելի ու ավելի էր աճում։ Այդ խանությունները Իրանի (Պարսկաստանի) վասալության տակ էին գտնվում։
Շիրվան-Արաքում (ներկայիս Ադրբեջանը) նշանակալից թուրքական քաղաքական ազդեցությունը, որքան էլ տարօրինակ է, ծագեց Ռուսաստանին միավորվելուց հետո։
Ադրբեջանական պետականության ստեղծումը, որն իրենից կոնգլոմերատ ազգերի երկիր է ներկայացնում՝ երկատված հոգեբանությամբ, կապվում է մասոնական կենտրոնների հզոր նախաքայլերի հետ, որոնք պանթուրքիզմի գաղափարն էին քարոզում՝ որպես Եվրասիայի սրտին ուղղված ատլանտիզմի «մայրցամաքային» հարված։ 1918 թ. սկսած առ այսօր, ադրբեջանական պետականության գոյության ամբողջ ընթացքում զգացվում էր հրեականության ներկայությունը, որը այժմ նոր որակ է ձեռք բերել։ Չափազանցություն չի լինի ասել, որ ադրբեջանական պետականության գաղափարը մասոնական կենտրոնների բնորոշ քայլ է։ Սակայն յուրաքանչյուր արհեստական կազմավորում իր մեջ անկայունության, երկատվածության տարրեր է կրում, եւ բացակայում է կողմնորոշման քաղաքական հստակ «բեւեռը»։ Նման իրադրությունը այդ պետությունը դարձնում է արտաքին ազդեցություններից, քաղաքական ուժերի արտաքին ներգործությունից կախյալ։ Եվ եթե խորհրդային կայսրությունը ինչ-որ չափով մեղմում էր այդ խոցելի պահերը, ապա նոր պայմաններում Ադրբեջանի գոյությունը ապագայում միանգամայն կասկածելի է թվում։
Կարդացեք նաև
Այդ պայմաններում մեծ է Հեյդար Ալիեւի քաղաքական դերը, որն, անշուշտ, թուրքական աշխարհում Քեմալ Աթաթուրքից հետո նշանավոր քաղաքական գործիչն է։ Նրա «Երկու երկիր-մեկ ժողովուրդ» կարգախոսը Թուրքիայի հետ ինտեգրացիայի սկիզբն է նշանավորում։ Նոր հեռանկարներ կան Ադրբեջանը պանթուրքիստական աշխարհաքաղաքական վեկտոր դարձնելու համար։
Ի՞նչ է սպասվում այն պետությանը, որի գաղափարը ոչ թե ազգի ավանդույթների վերածնությունն է, այլ արտաքին աշխարհից դրանց ներմուծումը։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ