Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 01,1999 00:00
amn despanutyun

Մալայզիայի մայրաքաղաք Կուալալումպուրում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիան ռմբակոծելու դեմ։ Ամերիկյան դեսպանատան մոտ հավաքված ուսանողները նարինջ են շպրտում շենքի ուղղությամբ։ Սակայն ԱՄՆ հատուկ ծառայությունները մշակել են մի շարք միջոցառումներ՝ դեսպանատունը պաշտպանելու ուղղությամբ։ Դեսպանատան բակում շուրջօրյա աշխատում են մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ, որոնք խնամքով հավաքում են նարինջները եւ ուղարկում Հայաստան՝ որպես մարդասիրական օգնություն։ «Կփափագիմ աս ձեւով Հայրենիքիս օգտակար ըլլամ»,- «Առավոտի» թղթակցին ասաց մի սփյուռքահայ երիտասարդ։ Բողոքի եւ բարեգործության ակցիան շարունակվելու է ամբողջ շաբաթվա ընթացքում:

ՎԱՏ ԼՈՒՐ

sebastaci

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 1000-ի չափ ուսուցիչների, ծնողների ու շրջանավարտների՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի հրավիրված մեծ միջոցառումից քիչ անց ստացվեց կրթության եւ գիտության նախարարի հրամանը՝ Աշոտ Բլեյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Թեեւ հրամանում նշված է, որ սա դատախազի որոշմամբ է կատարվել, բայց ուսուցիչները համոզված են, որ այն արձակվել է ի պատասխան իրենց մեկօրյա նախազգուշական գործադուլի։ Ուսուցիչները գտնում են, որ պրն Բլեյանի պաշտոնը զուտ վարչական չէ եւ, հետեւաբար, նրան չի կարելի ազատել պաշտոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930