Թեսթ նրանց համար, ովքեր ցանկանում են պատգամավոր դառնալ
1. Քանի՞ կուսակցություն եք փոխել.
ա) երբեք կուսակցական չեմ եղել-1 միավոր,
բ) փոխել եմ 3 կուսակցություն, այժմ պատրաստվում եմ դառնալ ՀԺԿ անդամ-5 միավոր։
Կարդացեք նաև
2. Պետական եւ քաղաքական ո՞ր գործչին եք համակրում.
ա) Նապոլեոն-1,
բ) Լեդի Հակոբ-5։
3. Կարո՞ղ եք ձեր արժանապատվությունը վիրավորող հրամանները ժպտալով լսել.
ա) երբեք չեմ հանդուրժի-1,
բ) վաբշե տը՝ ինձի համար մեկ ա-5։
4. Քանի՞ տարեկանում եք առաջին անգամ սեւ խավիար կերել.
ա) չափահաս տարիքում-1,
բ) պապաս միշտ բերել ա, վաղ մանկությունից ամեն օր կերել եմ՝ գդալով-5։
5. Պատրա՞ստ եք ԱԺ գլխավոր ամբիոնից ելույթ ունենալ.
ա) իհարկե-1,
բ) խի՞, ամբիոնից ելույթ էլ ե՞ն ունենում, ապե-5։
6. Քանի՞ սենյականոց է Ձեր բնակարանը.
ա) կոոպերատիվ շենքում՝ 2 սենյականոց-1,
բ) էտի հաշվել չի ըլնի. մի վախտ սենյակներ են՝ պարիսպով, հայկական դրոշով-5։
7. Ի՞նչ կրթություն ունեք.
ա) բարձրագույն-տեխնիկական-1,
բ) բանցրագուն-5։
8. Ի՞նչ երաժշտություն եք լսում.
ա) միայն դասական-1,
բ) Ալաբինա-5։
9. Քանի՞ տոկոս ձայն հավաքելու շանս ունեք.
ա) կարծում եմ՝ բավարար-1,
բ) սաղ ձեներն իմս ա-5։
Մինչեւ 9 միավոր-Հրաժարվեք պատգամավոր դառնալու մտքից։ Դրա համար Դուք չափից դուրս օրինավոր մարդ եք։
9-45 միավոր– Դուք ոչինչ մի խնայեք պատգամավոր դառնալու համար՝ ո՛չ բրինձ, ո՛չ ալյուր, ո՛չ առավել եւս՝ ձեթ։ Պատգամավորական աթոռը լացում է Ձեզ համար։
Կազմեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ