Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլ 01,1999 00:00
David Shahnazaryan

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ էր ժամանել Հայաստանում Հունաստանի դեսպան Պանայոտիս Զոգրաֆոսը եւ փակ դռների հետեւում շուրջ 1,5 ժամանոց առանձնազրույց ունեցել ԱԺ պատգամավոր, «21-րդ դար» ԺԱԿ-ի նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ։ Չնայած «Առավոտի» հետաքրքրությանը, Դավիթ Շահնազարյանը զլացավ որեւէ տեղեկատվություն հաղորդել կամ մեկնաբանություն անել առանձնազրույցի վերաբերյալ։

ԽԱՎԻԱՐԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Lyudmila Harutyunyan

Վերջին օրերին խորհրդարանում խոսվում է, թե սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի գլխավորությամբ գրանցված «Արժանապատիվ ապագա» նախընտրական միավորը գտնվում է վարչապետ Արմեն Դարբինյանի հոգեբանական եւ ֆինանսական ազդեցության ներքո։

ՆՈՐ ՊԱՌԱԿՏՈ՞ՒՄ

HHsh

«Առավոտին» հաջողվեց պարզել, որ մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգան ՀՀՇ-ի արարքցյանական թեւի ներկայացուցիչները։ Որ հայտարարության հիմքում անհամաձայնություններ են՝ պարզ է։ Բայց այնքան էլ հստակ չէ՝ իրենց այդ հայտարարությամբ ՀՀՇ-ից դուրս գալու քայլ ձեռնարկո՞ւմ են արարքցյանականները, թե՞ ոչ։

Ո՞Վ ԷՐ ԵՐՐՈՐԴԸ

Edvard Egoryan

Մարտի 30-ին կազմավորվեց Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների «Միասնություն» նախընտրական դաշինքը։ «Երկրապահ» պատգամավորական խմբին մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» վկայեցին, որ դաշինքի կազմավորման բանակցային գործընթացում ընդգրկված է եղել նաեւ «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Էդվարդ Եգորյանը, որի գլխավորած կազմակերպությունը, սակայն, անհայտ պատճառներով դուրս է մնացել այդ դաշինքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930