Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերեզովսկին խոստանում է

Մարտ 31,1999 00:00

Բերեզովսկին խոստանում է Ձախերի-օլիգարխների ռուսաստանյան պատերազմը վարագույրների հետեւում շարունակվում է։ Հանրությունը, որն աչքի ծայրով մերթընդմերթ նկատում է չերեւացող այդ ճակատամարտի գործողությունները, ապշած նայում է, եւ դժվար թե ի վիճակի է ճիշտն ու սխալը իրարից զատել։ Օրինակ, բոլորովին վերջերս Ռուսաստանի ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել է փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն, որի անունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նա բացեիբաց հայտարարել է, որ անվտանգության դաշնային ծառայության իր ղեկավարները հանձնարարել էին իրեն՝ մահափորձ կազմակերպել Բորիս Բերեզովսկու դեմ։ Ձերբակալման պատճառը՝ ամբաստանյալների հանդեպ բռնի մեթոդներ կիրառելն է։ Անդրադառնալով այդ միջադեպին՝ մոսկովյան «Կոմերսանտ դեյլի» օրաթերթը հետեւություն է անում, որ Բերեզովսկու գլխին ամպերը շարունակում են կուտակվել, եւ հնարավոր է, որ իր դեմ եւս կարող են պատժի նման միջոցներ կիրառվել։ «Բերեզովսկին եւս իմունային անբավարարվածության սինդրոմ ունի» հոդվածում թերթը գրում է, որ Լիտվինենկոյի ձերբակալումը ոչ մի հույս չի թողնում ԱՊՀ գործադիր քարտուղարին սեփական անձեռնմխելիության վերաբերյալ։ Անցյալ տարվա նոյեմբերին, երբ Ալեքսանդր Լիտվինենկոն եւ նրա չորս աշխատակիցները հանդես եկան հայտնի մամուլի ասուլիսով, խմբի ղեկավարը սեփական ապագայի մասին ասաց. «Մեզ շան ձագերի պես կխեղդեն»։ Մամլո ասուլիսից հետո Լիտվինենկոյի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ եղան մամուլում, ընդհուպ մինչեւ սպանությունների մեջ մեղադրանքներ։ Սակայն այժմ նա ձերբակալվել է այն պատճառով, որ մեկուկես տարի առաջ հանցավոր խմբի ձերբակալության ժամանակ «գերազանցել է իր լիազորությունները»։ Ինքը՝ Բերեզովսկին, որն առնվազն մինչեւ ապրիլի 2-ը կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովը շարունակում է զբաղեցնել այդ կառույցի գործադիր քարտուղարի պաշտոնը, անդրադառնալով Լիտվինենկոյի ձերբակալությանը, նշել է, որ այդ գործողություններն ակնհայտորեն թելադրված են քաղաքական նպատակներով եւ դա վրեժխնդրություն է իրավապահ մարմինների կողմից։ «Ինքնակամությունը չի անցնի»,- խոստացել է Բերեզովսկին։ Տեսնենք։ Բ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել