Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 31,1999 00:00
haytararutyun

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը խորապես մտահոգված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Հարավսլավիայում տարվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք իրականացվում են միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, հղի են ծանր աշխարհաքաղաքական հետեւանքներով, կարող են ապակայունություն խթանել այլ տարածաշրջաններում։

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը պաշտպանում է Կոսովոյի բնակչության ինքնորոշման իրավունքը, դատապարտում է Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի ռեժիմը, որը մեծ պատասխանատվություն է կրում Բալկաններում ստեղծված իրավիճակի համար, եւ, հավատարիմ մնալով հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային իրավունքի սկզբունքին, պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական ու զինվորական բոլոր գործողությունները, սկսել բանակցային գործընթաց։

Բալկաններում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետագա շարունակումը ոչ միայն ամրապնդում է Միլոշեւիչի ռեժիմը Հարավսլավիայում, այլեւ մեծապես վտանգում է ժողովրդավարական գործընթացները զարգացման անցումային փուլում գտնվող երկրներում։ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031