Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԻ ԼԻՆԻ

Մարտ 31,1999 00:00
lurer

ԱԺՄ վարչության անդամներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, «Առավոտին» ասաց, թե գրեթե բացառված է դաշինքը ՀՅԴ-ի հետ, որովհետեւ դաշնակցական խմբակցության կեսը բոյկոտեց սակագների հարցով նիստ գումարելու առաջարկը։ ԱԺՄ-ականը նկատի ուներ ՀՅԴ համամասնական ցուցակում թվով 10-րդ Արտաշես Թումանյանի չգրանցվելը խնդրո առարկա նիստի կայացման համար։

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՈԳԻՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կարծում են, որ ինչպես աշխարհի այլ երկրներում, Հայաստանում էլ իրենց դեսպանատան մոտ պիտի շատ ժողովուրդ հավաքվի։ Ու առավոտից մինչեւ ժամը 17-18-ը ՆԳ եւ ԱԱ նախարարության զորքերը դեսպանատան յուրաքանչյուր մետրը պահպանում են։

Մինչդեռ դեսպանատան մոտ հավաքվածները միայն վիզա ստանալու նպատակ ունեն։ Բայց նրանք համ Ամերիկա գնալ են ուզում, համ էլ համամիտ են, որ «Клинтон бандит»։

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ

Նախկին մարզպետները եւս մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրությունների մրցարշավին։ Հովհաննես Հովհաննիսյանը քվեարկվելու է հարազատ Կոտայքի մարզում, Ռուդիկ Ղուկասյանը՝ Գեղարքունիքում, Արարատ Գոմցյանը՝ Շիրակում եւ միայն Արագածոտնի նախկին մարզպետ Հրաչյա Գրիգորյանն է, որ, թերեւս, չմասնակցի ընտրություններին։

Ո՞Վ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հայաստանն արդեն թեւակոխել է այն ժամանակաշրջանը, երբ յուրաքանչյուրի համար պատվի հարց է կամ թեկնածու լինելը, կամ գոնե սեփական թեկնածու ունենալը։ Հասարակությունից հետ չի մնում նաեւ վարչապետը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը ակտիվագույն կերպով հետաքրքրվում է Գյումրիի ընտրատարածքներում ստեղծվող իրավիճակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031