Հանրապետական կուսակցության վերջին խորհրդակցությունը ՀԺԿ-ՀՀԿ դաշինքի վերաբերյալ տեղի ունեցավ մարտի 30-ի կեսօրին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ։
Ավելի ուշ տեղի ունեցած ՀԺԿ-ՀՀԿ ղեկավար մարմինների համատեղ նիստի մասին 3-րդ էջում։
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԺ ԴԱՐՊԱՍԻՑ
Թերեւս երբեք ԱԺ պատգամավորներն ու, առավել եւս, ԱԺ դարպասն այնքան ապահով չէր, որքան երեկ։ ՆԳ եւ ԱԱ բազմաթիվ աշխատակիցներ եկել էին ապահովելու նրա պաշտպանությունը։ Նրանք, ումից պաշտպանում էին դարպասը, շատ քիչ էին՝ 10-20 հոգի (միջին տարիքը 70-ն էր)։ Ու այդ 20 հոգին՝ որպես «հին ոսկոր» հետեւողականորեն մագլցում էին ճաղերն ի վեր։ Բարձունքից ավելի ապահով էր փնովել ոստիկաններին ու «նախշել» պատգամավորներին։ Սակայն պատգամավորներից նրանց «այցի չեկան»։ Եվ բողոքավորները անտարբերությունից հոգնած ու հայհոյելով հեռացան։
Կարդացեք նաև
Ասպարեզը մնաց ոստիկաններին։ Ավանդաբար ձախողված նիստի մասին կարդացեք 4-րդ էջում։
ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Աղասի Արշակյանը չնայած վերջին ամիսներին արված իր հայտարարությունների (միջոցներ չունենալու, երկրի քանդուքարափ վիճակի եւ այլն), վերջապես գտավ իր վերջին (առայժմ) հանգրվանը՝ հանձին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի։ Այս դաշինքի համամասնական ընտրացուցակում պարոն Արշակյանը չորրորդ տեղում է։
«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱՐՇԱՎ
Պարզվում է, որ ակտիվ շփումներ գոյություն ունեն պատգամավորության թեկնածուների միջեւ։ Մարտի 29-ին հանդիպել են Լեոնիդ Հակոբյանն ու Կիմ Բալայանը, որոնք քվեարկվելու են թիվ 4 ընտրատարածքում։
«Առավոտին» տրված հարցազրույցում, որը կհրապարակվի օրերս, Լեոնիդ Հակոբյանն ասաց, որ երկու անգամ այցելել է Կիմ Բալայանին, երբ նա եղել է բանտում։