Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Մարտ 30,1999 00:00
dimak

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար

Եւ երբ Հայոց աշխարհում վէրստին առաջինները դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցի եկաւ ՍԻՄ-ի նախագահ Հրանդ Խաչատրեանին՝ ապսպրելով, որ վէրջինս Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցի Գէղամեանի «Միաբանութեան» հէտ միասին։ Եւ Հրէշտակը, ծօցից հանելով եւ Հրանդին մատուցանելով միասնական յամամասնական ցուցակը, իրազէկեց նորան՝ ասելով. «Առաջինը չես. երկրորդն ես Գէղամեանից հէտօ»։

Եւ երբ այնուհէտեւ Տիրօջ Հրէշտակն այցէլեց նաեւ «Օրինաց երկիր», այնտեղ նորան բացատրելով ասացին, որ յուրեանց ցուցակն ի վէրուստ արդէն պատրաստ է, եւ որ՝ իրենք ոչ թե երկնային հրաշքներին են հաւատում, այլ՝ երկրային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել