Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 30,1999 00:00
lav lur

Հայտնի է, որ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն ու ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը մտադրություն են հայտնել մրցակցել թիվ 11 ընտրատարածքում, որը Երեւանի կենտրոնում է։ Ըստ «Առավոտի» լուրերի, այդ ընտրատարածքում քվեարկվելու են նաեւ Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ) եւ Արտաշես Գեղամյանը։

Հաճելի է, երբ այդպիսի քանակով մտավորականներ հավաքվում են մեկ ընտրատարածքում։ Ընդ որում, ոչ ոք չի ձգտում հեշտ հաղթանակի հասնել հեռավոր Համզաչիմանում, բոլորի ուշքն ու միտքը Երեւանի կենտրոնն է։

ՎԱՏ ԼՈՒՐ

Խորհրդարանի դարպասների մոտ հավաքվածները, քանի որ սոցիալապես անապահով խավին էին հարում եւ, բնականաբար, դարպասները խորտակելու ուժ չունեին, ճիչերով առաջարկեցին դարպասների արդյունավետ գործածության այլ տարբերակ՝ չգրանցված պատգամավորներին դրանց վրա (կներեք- Լ. Ա.) «ցից հանել»։

Ամենաակտիվը բալզակյան տարիքի մի կին էր, որը խոստացավ իր ձեռքերով նրանց «բզիկ-բզիկ» անել։ «Ի՜հ, խոսում ա, էլի՛»,- կողքից նկատեց տիկնոջ ամուսինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031