Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի սանկցիան

Մարտ 30,1999 00:00
dat

Երեկ Աշոտ Բլեյանի բնակարանում իսկական ֆիլմային իրադրություն էր։ Գործը լսող դատավոր Ժ. Վարդանյանը, որը վերջերս իրեն «փայլուն» էր դրսեւորել ՆԳ եւ ԱԱ նախարարին «Օրագիր» օրաթերթից պաշտպանելու գործում, Բլեյանի գործը վարող քննչական խմբի ղեկավար, Երեւանի գլխավոր դատախազի օգնական Հովհաննես Պետրոսյանի միջնորդությամբ սանկցիա էր տվել Աշոտ Բլեյանի բնակարանում խուզարկություն անցկացնելու համար։

Մի շարք լրատվամիջոցներ, որոնք լուսաբանում են վերոնշյալ գործը, երեկ նույնպես ներկա էին եւ ուզում էին մասնակցել խուզարկության գործողությանը։ Սակայն պրն Պետրոսյանը, լրագրողներին անկողմնակալ որակելով, թույլ չէր տալիս մասնակցել։ Տանտերերը պնդում էին, թե լրագրողները պետք է անպայման մասնակցեն, քանի որ չի բացառվում, թե խուզարկողներն իրենց ձեռքով «կդնեն եւ կգտնեն» այն, ինչ փնտրում են։ Իսկ փնտրածները գումար էր եւ փաստաթղթեր։ Երկար բանակցություններից հետո տանտիրոջ խնդրանքով, լրագրողները հեռացան։ Խուզարկությունից հետո պարզվեց, որ Աշոտ Բլեյանի բնակարանում «խոշոր չափերի» գումար չկա, «գործին վերաբերող փաստաթղթեր»՝ նույնպես։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031