ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» խմբի անդամ Սիմոն Գրիգորյանը, որը մինչեւ վերջերս «Հայգազ» ձեռնարկության փոխտնօրենն էր, եւ ազատվել է աշխատանքից սակագների իջեցման օգտին քվեարկելուց հետո, մտադիր է դատի տալ էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանին եւ վերականգնվել իր պաշտոնին։
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԶԴ
«Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծին եկել էր «կողմ» քվեարկելու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։
Կարդացեք նաև
-Շատ մեծ խելք չի պահանջվում հասկանալու համար՝ քվորում կլինի, թե՝ ոչ։
-Ըստ ձեզ՝ ինչո՞ւ պատգամավորների մի մասը տապալեց արտահերթ նիստը։
-Մի կողմից՝ պատգամավորներն ընտրություններից առաջ կուզենան լավամարդ երեւալ ժողովրդի առաջ, բայց նույն պատճառով չեն համարձակվի գնալ իշխանությունների կամքին հակառակ։ Այլ պատճառները մի կողմ դնենք։
ՆԵՂԱՑԱՎ
Խորհրդարանում Արամազդ Զաքարյանին պատահաբար շփոթեցի Ներսես Զեյնալվանդյանի հետ։ Պրն Զաքարյանը վիրավորանքից երկար ժամանակ ուշքի չէր գալիս։ (Ի դեպ, պրն Զեյնալվանդյանը այդպես էլ խորհրդարանում չերեւաց)։
ԼԵԶՈՒՆ ԿԾԵԼ ԷՐ, ՈՏՔԵՐԸ ԽԱՉՈՒՓԱՉ ԱՐԵԼ
Խորհրդարանում երեւաց, բայց դահլիճ չմտավ «Բարեփոխումների» ջատագով Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ վերջերս բրիֆինգի ժամանակ նա ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագներն «իջնելու տեղ ունեն»։
ՉԵԼՈՎԵԿ ՆԵՎԻԴԻՄԿԱ
Շիրակի նախկին մարզպետ Արարատ Դվինի Գոմցյանը թեեւ երեկ եկել էր խորհրդարան եւ ակտիվորեն պտտվում էր սենյակից սենյակ, այդպես էլ չմտավ դահլիճ եւ չգրանցվեց, ի տարբերություն Պարույր Հայրիկյանի։ Վերջինս չգրանցվեց, որովհետեւ չէր եկել։