Թեպետ Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը գրեթե բացառել էր Ժողովրդական կուսակցության հետ իրենց նախընտրական դաշինքը, սակայն Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին մոտ կանգնած աղբյուրները «Առավոտին» վկայեցին, որ նման դաշինքի հնարավորությունը դեռեւս առկա է։
ԱՆՕՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դեռեւս մի քանի օր առաջ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել Արմավիրի մի բնակիչ եւ հայտնել, որ մարտի 28-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները արդեն իսկ անօրինական են։ Արմավիրի «Նոյ» եւ «Ալտ» հեռուստաընկերություններով ցուցադրվել են պաշտպանության փոխնարարարներ Ալիկ Պետրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ Վահան Շիրխանյանի՝ քաղաքապետի թեկնածու Ռուստամ Գասպարյանին պաշտպանող ելույթները, որը արգելվում է տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով։
Արմավիրյան ընտրությունների մասին ավելի մանրամասն էջ 5-ում։
Կարդացեք նաև
Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանն ընդգրկված չէ կուսակցության համամասնական ցուցակում։
Նրա հետ այդ առիթով հարցազրույցը կարող եք կարդալ 4-րդ էջում։
Նշենք, որ ՀՅԴ ցուցակներում ընդգրկված չեն նաեւ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը, նախկին ԳԽ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը եւ այլք։
ՓՈՇՄԱՆԱԾ ԻՆՎԵՍՏՈՐ
Ալավերդու ճանապարհին, ավտոբուսի մեջ սկսված հանպատրաստից ասուլիսում Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ գլխավոր տնօրեն լիխտենշտենահայ (ծնունդով ալավերդցի) գործարար Վալերի Մեջլումյանը նշեց. «Եթե երկուսուկես տարի առաջ ունենայի իմ այսօրվա փորձի թեկուզ մեկ տասներորդը, ոչ մի լուրջ ներդրում այստեղ չէի անի»։
Պղնձաձուլարանի մասին կարդացեք էջ 5։