Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ վիճակից հանողը

Մարտ 27,1999 00:00

Վատ վիճակից հանողը ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ Մեխակ Գաբրիելյանի հանդիպումը լրագրողների հետ։ Նա ներկայացրեց «Հայրենիք-սփյուռք» կոչվող նոր դաշինքի առաջնորդներից մեկին՝ Հրաչ Տեր-Եսայանին։ Այստեղ լիդերները երեքն են, բայց ներկա էր միայն մեկը։ Մնացածը կանայք են՝ Քնարիկ Հարությունյանը («Արմենիա» ասոցիացիայի փոխնախագահ) եւ Հասմիկ Մխիթարյանը («Ալյումինի դիզայն»-ի փոխնախագահ)։ Պարոն Գաբրիելյանը հայտնեց, որ ստեղծված է «ԱԻՄ+» դաշինք։ «Այս «պլյուսը»,172 ասաց նա,172 ենթադրում է, որ նրանց դեռ կգումարվեն այլ կազմակերպություններ եւ կուսակցություններ՝ ԱԻՄ-ի համախոհներ»։ «Պլյուսը» ինձ հիշեցրեց «Evropa+» ռուսաստանյան ռադիոկայանը, որն ամբողջ օրը մրցույթներ է անցկացնում եւ հաղթողներին մրցանակներ ուղարկում՝ լվացքի մեքենա, «Mentol»-ի շապիկներ եւ այլն։ «ԱԻՄ+»-ն իր վերջին ժամկետն է նույնիսկ նշանակել՝ նրանց կարելի է միանալ մինչեւ մարտի 30-ը։ Այնպես որ, շտապե՛ք, տեղերը սահմանափակ են։ Պարոն Գաբրիելյանը նշեց, որ արդար ընտրությունների դեպքում, այս դաշինքն անպայման հաջողության կհասնի։ Եվ այսօր նրանք մեկնում են վեհաժողովների՝ ըստ ընտրատարածքների՝ Սյունիք, Վայոց ձոր, Արարատի մարզ՝ մեծամասնակի թեկնածուներին հաստատելու։ Ազատ ժամանակ ունեցողները հրավիրվում են հաճելի ժամանակ անցկացնելու եւ ներքին խոհանոցին ծանոթանալու (խոհանոցի մեջ, ենթադրում եմ, մտնելու են՝ սիրտը, թոքը եւ քյաբաբը)։ Մեխակ Գաբրիելյանը հպարտությամբ ցուցադրեց Արարատի գագաթին տեղադրված ԱԻՄ-ի մայր դրոշի լուսանկարը։ Այս թանկագին մասունքը նա նվեր է ստացել Արարատի գագաթ բարձրացած հայերից։ Ի դեպ, նույն վայրում հնչեց նաեւ Պարույր Հայրիկյանի հիթը՝ «Դե եկե՛ք, եղբայրնե՛ր»։ Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել