Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒ ԱՆՁՐԵՎԸ ԼՎԱՑ ԱԺՄ-Ի ՀԵՏՔԵՐԸ

Մարտ 27,1999 00:00
ajm

Ռեպորտաժ չկայացած հանրահավաքից

Ոչ ոք չի կարող պնդել, թե ԱԺՄ վարչության անդամները շաքար չեն եւ անձրեւից չեն հալվի։ ԱԺՄ-ն ինքն էլ չի կարող այդ բանը պնդել, սակայն իրեն հալվելուց փրկելու, իսկ իրենց ասելով՝ ժողովրդին թրջվելուց փրկելու նպատակով նախօրոք հայտարարված հերթական միտինգը չանցկացվեց։ Ազատության հրապարակում բավականին լուրջ բազմություն էր հավաքվել, եկել էին նույն դժգոհն ու բողոքավորը, նույն գործազուրկն ու կենսաթոշակառուն, եկել էին իրենց դարդից խոսելու, «Սադոյանի ազիզ» ձայնը լսելու, բայց հուսախափ եղան, երբ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե՝ ժողովուրդ ջան, անձրեւ է գալիս, գնացեք չթրջվեք, նոր միտինգի մասին հեռուստացույցով կհայտնեն։ Իրենք ասացին ու գնացին, իսկ ժողովուրդը մնաց տեղական նշանակության անձրեւի տակ ու շարունակեց քննարկել տեղական նշանակության խնդիրներ։ Հավանաբար ԱԺՄ անդամներն իրենց ընտրազանգվածի վստահությունը գերագնահատում են, եւ երեկ միտինգ չանցկացնելը լուրջ քաղաքական սխալ էր։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031