Կոմկուսի անդամ եւ պատգամավոր Խորեն Սարգսյանից փորձեցինք ճշտել՝ Կոսովո մեր հայերից Կոմկուսը կամավորներ ուղարկելու նպատակ ունի՞, թե՞ ոչ։
-Հավաքագրումներ չենք կարող անել, որովհետեւ մեր ազգը երեկ է արյունից դուրս եկել։ Ուրիշ բան, ես՝ իբրեւ կոմունիստ- անհատ, կարող եմ գնալ իմ կյանքը վտանգել, բայց մեկ ուրիշին ինձ հետ տանելու իրավունքը չունեմ։
Կարծում ենք՝ իր վեր կենալ գնալու մասին պրն Խորենը պարզապես գեղեցիկ միտք ասաց։ Գոնե մինչեւ մայիսի 30-ը նա հաստատ ստեղից գնացողը չի։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Մարտի 25-ի՝ լույս 26-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան սաունայում։ Հրդեհի վնասները եւ պատճառները դեռեւս պարզ չեն։ Վերին հարկի սենյակները օդափոխվում են ծխահոտից։
Ըստ որոշ դիտորդների՝ հրդեհի պատճառը Գրողների միության համարյա բոլոր անդամների բուռն ստեղծագործական ակտիվությունն էր՝ ազգային գաղափարախոսության պահանջներին համապատասխան գեղարվեստական երկեր ստեղծելու ուղղությամբ։ Գրողները բառացիորեն այրվեցին իրենց ազգասիրությունից։