Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԵՆԱՑ ԵՐԿԻՐ

Մարտ 27,1999 00:00
lurer

Տեղեկություններ են ստացվել, թե Չինաստանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը երկու շաբաթվա ընթացքում մեծացավ 9 հազար անդամով՝ իր թվակազմը հասցնելով մոտ 30 հազարի։ Այս առիթով «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն «Առավոտ»-ին ասաց. «Այո, 20 օրվա ընթացքում մենք այդ ճանապարհն անցանք։ Սակայն հոգ չէ, որ բողոք կա։ Մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամներից մեկը՝ Սերգեյ Երիցյանը, ջերմ հարաբերությունների մեջ է չինացիների հետ, եւ «Կարծիք» հաղորդաշարով նրանց մի քանի հաղորդում է նվիրել։ Կարծում եմ՝ նրան կհաջողվի բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի եւ «Օրինաց երկրի» միջեւ»։

ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) եւ ԿԸՀ-ի համագործակցությամբ մարտի 29-ին կկազմակերպվի ուսումնական դասընթաց՝ գործող մարզային ընտրական հանձնաժողովների անդամների համար։ Սեմինարի ավարտին նախատեսված է ՄԸՀ անդամների վարքագծի կանոնագրի ստորագրում։

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ նաեւ ընդունեց «Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման համար անհրաժեշտ միջոցառումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ միջոցառումները նախատեսում են 3 ձեռնարկությունների բյուջետային պարտքերի ներում, որից հետո դրանց տերն է դառնալու մոսկվահայ հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանը։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՖՐԱԿՑԻԱ ՉԻ ԼԻՆԻ

Անցնող խորհրդարանի ֆենոմեններից մեկն էլ Գեւորգյան եղբայրներն են՝ Սամվելը, Գեւորգը, Ժիրայրը։ Նրանցից վերջինը որոշել է վերաքվեարկվել, իսկ ահա Գեւորգ Գեւորգյանը չի մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Սամվել Գեւորգյանի տեսակետը դեռեւս հայտնի չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031