Թեպետ «Առավոտը» հաղորդել էր, որ հարցազրույց կտպագրի ՀԺԿ վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանի հետ՝ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան հնարավոր դաշինքի մասին, սակայն ՀԺԿ-ի ներկայացուցիչը խնդրեց մի քանի օրով հետաձգել խոսակցությունը, քանի որ այդ հարցով. «դեռեւս հստակ պայմանավորվածություններ չկան»։
Բոլոր դեպքերում, ՀԺԿ-ՀՀԿ հնարավոր դաշինքի մասին ընթերցողը կարող է կարդալ 3-րդ էջում։
ՄԱՐԶՊԵՏ ՊԱՆԴՈՒԽՏԻ «ՔՍԻՖԸ»
Վայոց ձորի առաջին ատյանի դատարանում շարունակվում է դեկտեմբերի 3-ին Ջերմուկում տեղի ունեցած պայթյունի մեղավորների դատավարությունը։ Ըստ ներկաներից մեկի՝ պայթյունի անմիջական մեղավոր մարզպետ Պանդուխտ Մանուկյանը «քսիֆ» է ուղարկել կալանավորներին, խոստանալով իր անունը չհրապարակելու դեպքում նրանց «լավ նայել»։
Կարդացեք նաև
Մանրամասն կարդացեք էջ 6։
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԿԿ կենտկոմի նախկին քարտուղար, այժմ Բելառուսում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանը ՀԱՄԿԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու չի առաջադրվի, «քանի որ ինքը ՀՀ քաղաքացի չէ»։ Սակայն բարոյական աջակցություն առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությանը, ընկեր Հարությունյանը, այնուամենայնիվ, կցուցաբերի։
ՀԱՄԿԿ առաջին համագումարի մասին կարդացեք 2-րդ էջում։
ՀԱՅԿԱԿԱՆ PR
Համալրվում են թիվ 4 ընտրատարածքում քվեարկվելիք թեկնածուների շարքերը։ Բացի Հրանտ Խաչատրյանից եւ Սեյրան Ավագյանից, այնտեղ կքվեարկվեն նաեւ սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը եւ «Ագրոբանկի» տերերից՝ Գուրգեն Արսենյանը։ Խոսվում է, թե արդեն «հայկական PR-ի» (ընտրակաշառքի) մասնագետներ են հայտնվել եւ վերջինիս առաջարկներ են արվում ձայներ բերելու վերաբերյալ՝ իհարկե՝ համապատասխան վերաբերմունքի դիմաց։