Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆԻԿՈՒՄ-2

Մարտ 26,1999 00:00
gorciq

«Ամեն մարդ այս կյանքում քաշում է սեփական սիքտիրը յուր»

«Վարք մեծաց», 22.03.99 թ. ժամը՝ 9.41

Այս օրվան ես սպասում էի ինչպես Սոլվերգը Պեր Գյունտին։ Վերջապես կարելի է առանց վարանելու կանաչ մակակներ բռնաբարել։ Ուրեմն, չնայած ժամանակավորապես, բայց Աստված չկա եւ ամեն ինչ թույլատրվում է։ Բայց ես ձեզ ասում եմ՝ կգա տրիսիչուխան։ Նրա արշավանքի ժամանակ դուք կշփոթեք ահեղ դատաստանի օրը ամնիստիայի հայտարարման օրվա հետ, իսկ սպիդը՝ հարբուխի ամենաանմեղ տեսակի հետ։ Մինչ կանայք կխեղդեն երեխաներին, իսկ երեխաները կսպանեն ծերերին, ողջերը կնախանձեն մեռածներին եւ կնետվեն պետական բյուջեի ճեղքվածքը։ Եվ կործանված աշխարհի ավերակների վրա բայաթի կերգեն կույսերն ու իմպոտենտները… Բայց ուշադիր… հարկավոր է զգոն լինել…

Ի՞նչ բան է տրիսիչուխան… երկու կարծիք կա։

Առաջինը պետական գաղտնիք է։ Երկրորդ կարծիքի հեղինակները անմեղսունակ մասնագետներ են։ Նրանց վարկածը ոչ մի կերպ չի համընկնում քրեական օրենսգրքի որեւէ հոդվածի։ Բայց միայն հրապարակումը կարող է ցնցել հասարակությունը՝ մինչեւ հիմքերը եւ դառնալ հերթական հեղափոխական առաջընթացի հիմք։ Բայց ահա եկավ մի օր, երբ հայտնի խորհրդային հնաբան-գերոնտոֆիլ, ակադեմիկոս Ինոզեմցեւը հավերժական սառածության պայմաններում սեռական կոնտակտ ունեցավ անոնիմ մամոնտի հետ, որով նոր էջ բացվեց մարդկության տառապալից պատմության գրքում։

Բանն այն է, որ տրիսիչուխան դժվար հայտնաբերվող հիվանդություն է։ Նրա հարուցիչը՝ «տսչ» չֆիլտրվող մանրէն, չի ֆիլտրվում սկզբունքորեն՝ անկախ ֆիլտրի բացվածքից։ Հիվանդության առաջին նշաններն են.

ա. փռշտալիս պոկվում են հիվանդի քիթն ու ականջները,

բ. հիվանդը սկսում է խոսել միայն Հայրենիքի անունից։

Ջ. ՋԱԼՈՅԱՆՑ

Հոդված-ահազանգը արդեն հանձնված էր տպագրության, երբ խմբագրություն հասավ բուժման ավետաբերը՝ ի դեմս հեղինակի։ Տրիսիչուխայի բուժումը պատահականորեն հայտնաբերվել է Հ.Ա.Թ. թաղային ավագ սերժանտ Կճոզյանի կողմից։

Հ. Գ. Սույն հրապարակումը բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի՝ փեսացու փնտրելու հայտարարության շրջանակներում է տպագրվում։ Ինչպես կնկատեք, հեղինակը որպես ձեւանմուշ միհատիկ եւ պերճախոսիկ ղունղունակ, սիրամարգային ջանքեր է գործադրել Էյնշտեյնի հայտնագործությունից հետո, Արմենիկումից հետո, երրորդը համարվող Արմենիկում -2 հայտնագործության հեղինակ հանդես գալու վտանգավոր (սեփական անձը չխնայելու գնով) քայլին գնալով։ Հրապարակման հեղինակի ստորագրությունը վկայում է վերջինիս ազնվական ծագումը, ու սիրո ոլորաններում ինքնահրկիզվելու նրա մղումը։ Ի ամոթ մեր խմբագրություն բոլոր այն մեկիկ-մեկիկ զանգողների, որոնք նազարաբարո ինքնաբացարկ են հայտարարում, որ Վիոլետն իրենց վրա հանկարծ հույս չդնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031