Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Մարտ 26,1999 00:00
Hayastan

Այլեւս գաղտնիք չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պետությունների հետ որոշ հարցերում համաձայնության գալով, քննարկում են թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիայի խնդիրը։ Դա լինելու է մի նոր «Բաղդադի դաշինք», եւ թուրքական զորքեր են մտնելու Ադրբեջան ու Նախիջեւան։

Հայաստանում լրիվ հուսալիություն չկա Ռուսաստանի կողմից ղարաբաղյան բախման «տոտալ» աջակցության հարցում։ Երեւանում համոզված են, որ Մոսկվան չի կարող արմատական քայլեր կատարել Վրաստանի եւ Ադրբեջանի հանդեպ, ի վիճակի չէ հետագայում «խախտելու» այդ երկրների ներքին իրադրությունը, այդ պատճառով էլ նրանց հետ առավել ռեալ փոխհամաձայնությունը կկայանա աբխազների եւ Լեռնային Ղարաբաղի հայերի շահերի զիջումներով։

Այսպիսով, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ արեւմտյան պետությունների հետ «չշփվելու» շռայլությունը։

Ներկայումս Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների հարաբերությունները նվազագույնի են հանգել։ Հայաստանի կառավարությունը ի վիճակի չէ ինքնուրույնաբար հակամարտության մեջ մտնել Մ. Օլբրայթի մտադրությունների դեմ՝ Ադրբեջանի նկատմամբ պետդեպարտամենտի պաշտոնական դիրքորոշման կապակցությամբ։ Դրանով զբաղված է հայկական լոբբին՝ 64 սենատորներ եւ կոնգրեսականներ։ Արեւմուտքում Հայաստանի եւ հայկական շահերի դեմ հզոր ուժեր են գործում՝ հանձինս նավթային ընկերությունների, թուրք-հրեական լոբբիի, հրեական հսկողության ներքո գտնվող մամուլի։

Սակայն Հայաստանի հանդեպ արեւմտյան տերությունների վերաբերմունքը միանշանակ չէ։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները բավականին բարդ են ու հակասական։ Դրականին են պատկանում զգացական գործոնները՝ ամերիկացիների այն գիտակցությունը, որ ԱՄՆ-ի մշակութային եւ հասարակական կյանքում մեծ ներդրում ունեն հայկական համայնքները, հայերի մասնակցությունը ԱՄՆ-ի բանակում առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներում։ Բացասական են միանգամայն պրագմատիկ պահերը՝ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը, դաշնային հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն ԱՄՆ-ը ավելի շատ, քան եվրոպական պետությունները, հակված է պաշտպանելու Հայաստանի շահերը։

Եվրոպան ԱՄՆ-ից ավելի է շահագրգռված նավթային նախագծերով եւ ավելի առեւտրականորեն է վերաբերվում կասպիական-կովկասյան տարածաշրջանին։

Ներկայումս Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները փակուղի են մտել՝ կապված ԵԱՀԿ-ի պահանջի հետ, այն է՝ Ադրբեջանին զիջել Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանը կարող է հուսալ ԱՄՆ-ի զուսպ վերաբերմունքը եւ առավել լավ վերաբերմունքը Ֆրանսիայի կողմից։ Նկատելի շարժում կա Գերմանիայի եւ Բալկանյան երկրների հետ ունեցած հարաբերություններում, որոնք Հայաստանին չեն մեղադրում միջազգային կազմակերպություններում։ Համեմատության կարգով կարելի է ասել, որ իսլամական աշխարհում Հայաստանի դիրքերն ավելի նախընտրելի են։

Ռուսաստանը համարվում է Հայաստանի միակ ռազմավարական գործընկերը։ Եվ միանգամայն պարզ է, որ Արեւմուտքում Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնություն առանց Ռուսաստանի աջակցության անհաջողության կհասնի։

Հայաստանի համար առավել ընդունելին ԼՂՀ-ի հիմնահարցում կարող է լինել դրա «պահածոյացումը», ինչի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Ռ. Քոչարյանը, այնպես էլ արտաքին քաղաքականությունը։ Սակայն քիչ հույս կա, ավելի շուտ, մոտ ժամանակներում ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված ոչ մի նոր նախաձեռնություն չի նախատեսվում ո՛չ հակամարտության, ո՛չ ԵԱՀԿ-ի կողմից։ Ըստ երեւույթին, ընդհանրապես նախաձեռնություն չի լինի։ Դրանում, առաջին հերթին, ԵԱՀԿ-ն չի շահագրգռված։ Նրա համար բարենպաստ իրադրություն է ստեղծվել՝ ՆԱՏՕ-ի զորքերը բախման գոտի մտցնելու որոշման կայացման ուղղությամբ (դրան է նպաստում նաեւ Աբխազիայի իրադրությունը)։ Հայաստանը բառացիորեն փակուղի է մտցված եւ միայն մի բան է մնում՝ ապացուցել գոյատեւման սեփական իրավունքը։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031