Չնայած «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության համակարգող Աղասի Արշակյանը դեռ ամիսներ առաջ «Առավոտում» հայտարարել էր, թե հեռանում է քաղաքականությունից ու նաեւ հետո իր վերջին ասուլիսը հրավիրեց, այնուամենայնիվ, նա այժմ պատրաստվում է Աջափնյակում մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր առաջադրվել։
ԼԱՎԻՑ ԼԱՎՆ ԷԼ ԿԱ
Մի քանի օր առաջ «Առավոտը» գրել էր, թե Հանրապետական կուսակցության ցուցակում առաջին երկրապահը Ռազմիկ Մարտիրոսյանն է։ Վերջինս, սակայն, ճշգրտում կատարեց, ասելով, թե իրենից ավելի արժանավոր երկրապահներ էլ կան։ Զորօրինակ՝ Ալբերտ Բազեյանը, Վահան Զատիկյանը, Սասուն Միքայելյանը եւ Մյասնիկ Մալխասյանը։
ՄԱՐՏԻ ԿԳՆԱՆ ՄԻԱՅՆ ՎԱՆՈՅԱԿԱՆՆԵ՞ՐԸ
Կարդացեք նաև
ՀՀՇ փոխնախագահ Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ իրենք դիմել են ոչ-վանոյական թեւի 14 անդամների մի մասին՝ ՀՀՇ կուսակցական ընտրացուցակում ընդգրկվելու համաձայնություն ստանալու համար։ Տեր Հուսիկ Լազարյանը, Աշոտ Սարգսյանն արդեն իսկ մերժել են, Արա Սահակյանից դեռ վերջնական պատասխան չկա։ Իսկ Բաբկեն Արարքցյանի հետ Արարատ Զուրաբյանը այս հարցը դեռ չէր պարզել։
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԲՈՅԿՈՏ
«Հանրապետություն» խմբակցության քարտուղար Քոչար Դավթյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ խմբակցության 20-ից ավելի անդամներ են պատրաստվում մեծամասնական ընտրահամակարգով առաջադրվել։ Ընդ որում, բոլորն էլ ՀՀՇ անդամներ են։