Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրերի անեծքը

Մարտ 25,1999 00:00
yerevan

Ամերիկայում երբեւէ չեմ եղել, բայց ծանոթս, որ բազմիցս եղել է այնտեղ, մի շատ հետաքրքիր պատմություն պատմեց Նյուպորտ քաղաքի մասին։

Քաղաքի լրիվ անվանումը Նյուպորտ Նյուզ է, գտնվում է Վաշինգթոնից քիչ հարավ, Նորֆոլկի մատույցներում։ Փոքրիկ ծովափնյա նավահանգստային քաղաք է, առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող։

Քաղաքը 20-րդ դարասկզբին դարձավ Եվրոպայի ամենահարուստ մարդկանց նախընտրած վայրը։ Այստեղ իրենց հոյակերտ տները կառուցեցին Պարկերը, Շանելը, Դյուպոնը եւ նման շատ այլ հանրահայտ մեծահարուստներ։ Անհանգիստ Եվրոպայից հոգնած, նրանք հին մայրցամաքի ազնվականներին նմանվելու մարմաջով Նյուպորտում կառուցեցին հսկայական պալատների մի ամբողջ թաղամաս։

Կես դար անց, այս տները պարապուրդի մատնվեցին. միլիոնատերերի թոռները, որոնց հայրերն արդեն կազինոներում քամուն էին տվել պապերի թողած հսկայական ժառանգության մեծ մասը, չցանկացան ապրել որպես ժառանգություն իրենց մնացած ոսկեզօծ ապարանքներում։ Վաճառել նույնպես չհաջողվեց, որովհետեւ պրակտիկ ամերիկացու համար անհասկանալի մեծության ու ճոխության տներն ամենեւին հարմարեցված չէին նորմալ ապրելու համար։ Աստիճանաբար թաղամասը դարձավ թանգարանի նման մի բան եւ ստացավ «հայրերի անեծք» անունը։

Բանն այն է, որ անկախ նրանից, ապրում ես այդ տանը, թե ոչ, պարտավոր ես գույքահարկ եւ հողի հարկ մուծել, իսկ նախկին միլիոնատերերից շատ քչերի թոռներն են կարող այսօր իրենց այդպիսի չարդարացված շռայլություն թույլ տալ։

Այժմ գործող «թանգարանում» առանձնապես այցելուներ չկան, եւ մուտքի համար գանձվող գումարները միայն ամեն տարի մուծվող գույքահարկի չնչին տոկոսն են կազմում…

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ. Գ. Ցավոք, Նյուպորտի նկար չճարեցինք, ստիպված Երեւանի N թաղամասի նկար ենք տեղադրում, թեպետ ծովափի եւ նավահանգստի հոտ անգամ չի գալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031