ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ կատարած այցելությանը, տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ։ Նրա խոսքերով, կաթողիկոսն իրեն այնքան լավ է զգում, որ մինչեւ ամսվա վերջը կվերադառնա Էջմիածին։ Հաստատ մի պեն գյուդում ա։
ՓԻՍ ԼՈՒՐ
Իր հանրահավաքներում ԱԺՄ-ն հավաքված հազարավոր մարդկանց թերթիկներ է բաժանում՝ դրանով իսկ նրանց կապելով կուսակցությանը։ Սակայն բոլորին չէ, որ հետագայում անդամագրում է։ «Մենք այն կուսակցություններից չենք, որոնք դռները բացում են, ու թեկուզ փողոցից կարող են գալ, մտնել։ Եվ պատահմամբ էլ հեռանալ։ Մենք «28000 անդամ» հայտարարություններին դեմ ենք»։ Այդպիսով, փաստորեն, ԱԺՄ-ն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Օրինաց երկրին»՝ իր բուռն բազմանալու ձգտումներում։ Մյուս կողմից, իր միտինգների ունկնդիրներին այդ կուսակցությունը մեխանիկաբար չի ընդունում իր շարքերը։ Անտեր մնացած բողոքավորներին մնում է անդամագրվել այլ՝ դռնբաց կուսակցություններ։