«Առավոտի» ունեցած տվյալներով, Երեւանի մի շարք համայնքներում, ինչպես նաեւ Հայաստանի շրջաններում, իշխանամետ թեկնածուները փակում են բնակչության հացի պարտքերը։ Երկրապահ հեղինակությունների թիմակիցները շրջում են հացի խանութներում՝ լիովին վճարելով բնակչության պարտքերի դիմաց եւ խնդրելով խանութպաններին հիշեցնել պարտքատերերին, թե ով է արել այդ բարեգործությունը։
ԲԱՐԱՔՅԱԹՈՎ ՄԵԿԵՆԱՍՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը դեռ Արտաշատի քաղաքապետ եղած ժամանակ հովանավորել է Վիկտորյա Բարաքաթյանի «Թրծված հաց» բանաստեղծությունների ժողովածուի հրատարակությունը։ Այդ շնորհակալ աշխատանքը (առանց որեւէ հեգնանքի ենք նշում) կիսատ չթողնելով՝ մարզպետը գրքի տարածումը եւ իրացումը հանձնարարել է համայնքապետերին, որոնք ուղղակի արժեքը փոխանցում, իսկ գիրքը աջ ու ձախ նվիրում են։
ԴՈԿՏՈՐԱԿԱՆ
Կարդացեք նաև
Օրերս տեղի է ունեցել բանկետ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դոկտորական թեզի պաշտպանության կապակցությամբ։ Տնտեսագիտության թեկնածուն դոկտորական թեզ է պաշտպանել իրավագիտության ասպարեզում։ Բանկետը տեղի է ունեցել Արամուսի «կալբասնոցում»։
ԱՆԵԿԴՈՏ ՍԱԴՈՅԱՆԻՑ
Գյումրեցին ասում է որդուն. «Տատիցդ փիս նեղացել եմ։ Գերեզմանից դուրս եկավ, քվեարկեց, տուն էլ չմտավ»։