ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանն «Առավոտին» հայտնեց, որ Աշոտ Բլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 90 հոդվածով (գույքի հափշտակում՝ յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով) եւ 182 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը ի չարը գործադրելը)։
Կարդացեք նաեւ էջ 4։
ՊԱՏԱՀԵՑ
Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ, «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացուցիչները նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ արծարծել են նաեւ երկրապահ պատգամավոր, «Հայգազ» ձեռնարկության փոխտնօրեն Սիմոն Գրիգորյանին աշխատանքից ազատելու՝ էներգետիկայի նախարարի նախաձեռնության հարցը։ Նախագահն ասել է, թե նման բան տեղի չի ունենա։ Սակայն, երբ Ռոբերտ Քոչարյանը հանրապետությունում չէր, մարտի 24-ին Սիմոն Գրիգորյանն ազատվել է աշխատանքից։
Կարդացեք նաև
«ՈՎ ՎՃԱՐՈՒՄ Է, ՆԱ ԷԼ՝ ՊԱՏՎԻՐՈՒՄ Է»
«Մեր կուսակցությունը երբեք դրսից չի ֆինանսավորվել»,- պնդում է ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը։ Նա համոզված է, որ դրսից ղեկավարվող եւ ֆինանսավորվող քաղաքական ուժերը դատապարտված են խայտառակ վախճանի։ Վիգեն Խաչատրյանի հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։
ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄՐՑԱԿՑԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը «Առավոտին» ասաց, թե հակառակ տարածված կարծիքների, որ ինքը փող է տալիս, որպեսզի իր դեմ թեկնածություններ չդրվեն, ինքը պատրաստ է փող տալ, որպեսզի իր հետ արժանավոր թեկնածուներ մրցակցեն թիվ 55 ընտրատարածքում։