Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻԱԳՐԱ» ՈՒՆԵՆԱՄ՝ ՍԻՐՈՒՀԻ ԷԼ ԿՊԱՀԵՄ, ՀԱՐԵՄ ԷԼ

Մարտ 24,1999 00:00
Viagra

Այնքան է քաղաքականացված մեր կյանքը, որ հաճախ մոռանում ենք, ավելի ճիշտ, չենք էլ հիշում, որ պատգամավորն ու իշխանավորն էլ մարդ է եւ մեզ նման ապրելու, սիրելու ու սիրվելու իրավունք ունի։ Հավանաբար, վերջերս մեր թերթում տպագրված «Իշխանավորը սեքսի ժամանակ չունի» հոդվածն էր առիթ հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներից մեկի անկեղծ խոստովանությանը։ Օրեր առաջ հանդիպեցի պատգամավոր X. X.-յանին, որը նախընտրեց չհրապարակել իր անունը, փոխարենը ցանկացավ իր ուրախությունը կիսել մեզ հետ։

«Ես «Վիագրա» եմ օգտագործել»,- անկեղծորեն խոստովանեց ԱԺ պատգամավոր X. X.-յանը։ Հավանաբար, այս անսպասելի խոստովանությունից հայացքս հարցական նշանի տեսք էր ընդունել, որ պարոն պատգամավորը չհամբերեց լսել հարցս ու շարունակեց. «Գիտեք, միայն ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդը կարող է ասել, թե որքան դժվար է ամբողջ օրը լարված աշխատանքից հետո ինչ-որ ցանկություններ ունենալ եւ ավելին՝ կարողանալ բավարարել այդ ցանկությունները։ Ախր մենք էլ մարդ ենք, այդքան որ գրում եք, թե իբր սիրուհիներ ունենք, ամբողջ օրվա աշխատանքից հետո իբրեւ թե ցանկություն ու ուժ ունենում ենք սեփական կանանց համար, ուր մնաց, թե սիրուհիների։ Իսկ էս «Վիագրա» ասվածը իսկական փրկություն էր։

Անկեղծ ասած, վերջին ժամանակներս կինս շատ էր բողոքում, ես էլ ստիպված որոշեցի գոնե մեկ անգամ փորձել էդ «Վիագրան»։ Մի պահ ինձ թվաց, թե պարոն պատգամավորի այսքան անկեղծ խոստովանությունից կորցրել եմ խոսելու ունակությունս, լավ էր, մի կերպ հավաքեցի ուժերս ու նրան խնդրեցի պատմել «Վիագրայի» ազդեցության ու իր զգացողությունների մասին։ Հարցս միայն բավական էր, որպեսզի ԱԺ պատգամավորի աչքերը փայլեին. «Վիագրան» ընդունելուց 10 րոպե հետո ոտքերս կարծես թե իրենք ուղղվեցին դեպի անկողին, ասեմ, որ «Վիագրան» անմիջապես ազդեց ինձ վրա։ Ամենից շատ ինձ զարմացրեց ռեակցիան. այն չափազանց ֆիզիոլոգիական բնույթ ուներ։ Առհասարակ, գլխում պետք է, չէ՞, ինչ-որ բան կատարվի, սակայն արյունը բոլորովին այլ տեղ էր խփում, ընդ որում՝ սարսափելի ուժով։ Նախեւառաջ, ինչ-որ դիսկոմֆորտի զգացողություն ես ունենում մարմնիդ համապատասխան մասում, հետո մեծանում է սեքսուալ ագրեսիվությունդ՝ ավելի քան 10 անգամ։

Իմ կարծիքով, «Վիագրան» յուրօրինակ ազդեցություն է թողնում ուղեղի վրա, դու քեզ հաշիվ չես տալիս եւ ինչ-որ առումով միեւնույն է դառնում, թե կողքինդ ով է։ Պարզապես սարսափելի ցանկություն է առաջանում, եւ ակտիվորեն կին ես ուզում եւ ամեն գնով ցանկանում ես ազատվել դիսկոմֆորտից։ Բացարձակ չի հետաքրքրում, թե ինչպիսին ես, ազատվում ես ամեն տեսակ կոմպլեքսներից։ Օրգազմի զգացողությունն ավելի սուր եւ երկարատեւ է դառնում։ «Վիագրայից» հետո անհնարին էր ինձ զսպելը։ Ընդհանրապես, շատ հետաքրքիր զգացողություն էր. ցանկությունը, կիրքը միանգամից բռնկում էր, հետո մի քանի րոպե անց անցնում եւ էլի կրկնվում նոր ուժով։ Այսպես շարունակվեց մոտ մեկ ժամ, մինչեւ մենք վերջնականապես ֆիզիկապես քամվեցինք։ Եթե ավելի անկեղծանամ, պետք է ասեմ, որ շա՜տ հետաքրքիր կլիներ, եթե կինս էլ «Վիագրա» օգտագործած լիներ»։

Իհարկե, այս անկեղծ խոստովանությունից հետո շատ հետաքրքիր էր իմանալ ԱԺ պատգամավորի կնոջ զգացողությունների մասին։ Սակայն պարոն պատգամավորն արգելեց հանդիպել կնոջը, ասելով, թե կինը տեղյակ չէ, որ ինքը «Վիագրա» է ընդունել, քանի որ դա հարվածում է իր տղամարդկային արժանապատվությանը։ Ա՛յ, այստեղ սկսեցի փոքր-ինչ կասկածել (նախ չէի հավատում, թե Հայաստանում իսկապես վաճառվում է «Վիագրա») եւ գործի դրեցի լրագրողական հետաքրքրությունս։ Պարզվեց, որ իսկապես, Հայաստանում (հատկապես «Լավանդա» դեղատանը) վաճառվում է «Վիագրա»՝ մեկ հաբը 15 դոլար արժողությամբ։ Որքան էլ տարօրինակ է, դեղը շատ արագ է սպառվում, ու հիմնական գնորդներն էլ հենց բարձր խավից են։ Ու թեպետ ամբողջ աշխարհում «Վիագրան» վաճառվում է բացառապես բժշկի դեղատոմսով, մեզ մոտ՝ Հայաստանում, այն դրված է ազատ վաճառքի։

Տեղեկանք

«Վիագրան» բացառապես դեղատոմսով տրվող դեղամիջոց է։ Այն հակացուցված է որոշակի հիվանդությունների դեպքում։ Մասնավորապես, «Վիագրան» վտանգավոր է սրտի անբավարարություն ունեցող հիվանդներին։ Բժիշկները գտնում են, որ այս դեղամիջոցը կդառնա սուպերժամանակակից դեղամիջոց՝ պոտենցիայի աճի եւ օրգազմի երկարաձգման հարցում։ «Վիագրան» գրանցված է մոտ 40 երկրներում։ Միայն 1998 թ. ԱՄՆ-ում 4 միլիոն դեղատոմս է տրվել, մարդիկ 40 միլիոն հաբ են ընդունել։ «Վիագրա» ընդունած էրեկցիայի խախտումներով հիվանդների մահացությունը եզակի բացառություն է։ «Վիագրան» նախատեսված չէ կանանց եւ երեխաներին, այդուհանդերձ, այս դեղամիջոցն ընդունած ԱՄՆ քաղաքացիների 5 տոկոսը կանայք են։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Հետաքրքրասեր ընթերցողներին հայտնեմ, որ ցանկության դեպքում շատ հեշտ կարելի է կռահել, թե ով է իմ զրուցակից «Վիագրա» ընդունած ԱԺ պատգամավորը։ Օգնության կարգով ասեմ, որ նա ամենաակտիվ պատգամավորներից մեկն է, բավականաչափ սեքսուալ արտաքինով, որ երբեք չես մտածի, թե սեքսուալ խնդիրներ կունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031