Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

Մարտ 24,1999 00:00
mankavarjakan

ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անմիջական միջամտության շնորհիվ, հնարավոր է, որ շատ շուտով չինական կողմին հանձնվի մանկավարժական ինստիտուտի ռեկտորատի շենքը։ Այդ շենքում է գտնվում նաեւ «Լեզվի տեսչությունը»։ Թե ինչ նպատակներով է այն օգտագործվելու՝ դեռեւս հայտնի չէ, սակայն հաստատ է, որ դրանով ավելի կվատթարանան ինստիտուտի շենքային պայմանները։

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՒՃԱՊ

vazq

Ժամը 17.00-ին խմբագրությունն ահազանգ ստացավ այն մասին, որ տարբեր շրջանների ՆԳ անձնագրային բաժիններում հայտնել են, որ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ (ՀՀ քաղաքացի լինելու եւ վերջին 5 տարում ՀՀ-ում բնակվելու մասին) տեղեկանքների (որոնք, ի դեպ, տրվում են տվյալ անձի ստորագրությամբ եւ ներկայությամբ) տրման վերջին ժամկետը մարտի 24-ն է։ Այն, անշուշտ, ընտրությունների մասին օրենքի կոպիտ խախտում էր։ Այդ լուրը ճշտելու համար դիմեցինք ՆԳ եւ ԱԱ նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվական վարչության պետ Մ. Գրիգորյանին։ Նա իր հերթին դիմել էր անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին, որն ասել է, թե այդպիսի տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ որ «սրբորեն կպահպանվեն ժամկետները»։ Մեզ մնում է դիմել կրկին քաղաքացի-հավակնորդներին. եթե նման փաստեր եւ խոչընդոտներ կառաջանան, դիմել խմբագրությանը։

ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՎՈՒՄ Է

arcrun margaryan

Գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Արսեն Խաչատրյանի ճակատագիրը հուզում է ոչ միայն տեղացիներիս։ Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիային են դիմել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի քիք-բոքսինգի ֆեդերացիաների ներկայացուցիչները։ Վերջիններս առաջարկել են իրենց օգնությունը՝ արդար դատավարությանն աջակցելու գործում։ Քանի որ Արսեն Խաչատրյանն իրոք ճանաչված մարզիկ է, նրան աջակցելու պատրաստ են նաեւ աշխարհի սպորտային այլ կազմակերպություններ։ Ապրիլին, երբ Հայաստանում քիք-բոքսինգի մրցույթներ կլինեն, եթե դրանց չմասնակցի Արսենը՝ ապօրինի եւ չապացուցված հանցանքի համար դատապարտված լինելու պատճառով, այդ կազմակերպություններն արդեն իրենց այլ կերպ կդրսեւորեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031