Հանրապետական կուսակցությունը քննարկել է Աշտարակում իր կողմից պաշտպանվելիք թեկնածուի հարցը։ Նախապատվությունը տրվել է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարներից Գագիկ Խաչատրյանին, որի հայրը երկար ժամանակ ղեկավարել է Աշտարակի շրջանը։ Մյուս երկու երկրապահները, որոնք ԱԺ պատգամավորներ են՝ Ժորա Գեւորգյանը եւ Սիմոն Գրիգորյանը, Հանրապետականի պաշտպանությանը չեն արժանանա։
ԱՅՍ ՄԻ ՄԱՐԳԱՐԵՆ ԷԼ ՀԱՐԳԻ ՉԷ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՎԱՌՈՒՄ
Արտաշատում Դեմիրճյանի կուսակցության ներկայացուցիչների հետ զրույցից ակնհայտ դարձավ, թե ինչու ՍԻՄ-ի ղեկավար Հրանտ Խաչատրյանը չի փորձում իր ծննդավայրում առաջադրվել պատգամավորության թեկնածու։ Մեր զրուցակիցների վկայությամբ, Արտաշատում հազիվ 5-10 ՍԻՄ-ական լինեն։
Կարդացեք նաև
ԿԵՂԾ ՏԱԳՆԱՊ ՄԱՍԻՍՈՒՄ
«Մարդիկ վկայում են, որ ԱԺՄ-ն արդեն իսկ այստեղ սկսել է քարոզչությունը»,- «Առավոտի» թղթակցին ասացին ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքում։ Մինչդեռ Մասիսի քաղաքային կառույցի ԱԺՄ նախագահ Արմեն Սողոմոնյանը հերքեց այդ լուրը. «Մեր կառույցն առայժմ նման բաներով չի զբաղվում։ Դեռ հիմնականում ձեւավորում ենք տեղական շտաբները»։
ԱՆԱԿՆԿԱ՞Լ
Ըստ Արմավիրի մարզում շրջանառվող խոսակցությունների, այդ տարածքում կարող է պատգամավորության թեկնածու առաջադրվել ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, գրող, «Նորք» հանդեսի խմբագիր Ռուբեն Հովսեփյանը։