Մարտի 23-ին դատախազություն է հրավիրվել Աշոտ Բլեյանը։ Նրա նկատմամբ հարուցվել է մեղադրանք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթօջախում կատարված ստուգումների տվյալների առնչությամբ։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ՞
«Իշխանությունները պարզորոշ եւ հստակորեն հայտարարում են՝ օրինական ընտրություններ չեն լինելու։ Դա ասում են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ նրա խորհրդականները, ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ թե, այսպես կոչված իշխանության կուսակցությունների առաջնորդները»,-
«Առավոտին» տված հարցազրույցում հայտարարեց Դավիթ Շահնազարյանը, որը կարող եք կարդալ 3-րդ էջում։
Կարդացեք նաև
ՏԵՂԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Արտաշատում ՀԺԿ շուրջ 1650 անդամներ կան։ Մինչդեռ «Օրինաց երկրի» Արտաշատի տարածքային խորհրդի քարտուղարի հավաստիացմամբ՝ իրենց կուսակիցները շուրջ 3500-ն են։ Այնուամենայնիվ, ՀԺԿ Արտաշատի կազմակերպության քարտուղար Արամայիս Բարսեղյանը մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք այս կուսակցությունն է իրենց լուրջ մրցակիցը, պատասխանեց. «Օրինաց երկիրը» մեզ համար ընդհանրապես չի կարող մրցակից լինել»։
Հիմնավորումների եւ այս երկու կուսակցությունների արտաշատյան փոխհարաբերությունների վերաբերյալ կարդացեք՝ 5-րդ էջում։
«ՎԻԱԳՐԱՆ» ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է
«Ամբողջ օրվա աշխատանքից հետո իբրեւ թե ցանկություն ու ուժ ունենում ենք սեփական կանանց համար, ուր մնաց թե սիրուհիների։ Իսկ էս «Վիագրա» ասվածը իսկական փրկություն էր։ Անկեղծ ասած, վերջին ժամանակներս կինս շատ էր բողոքում…»,- նշեց ԱԺ պատգամավորը, որը գերադասեց անհայտ մնալ։
«Վիագրա» ընդունած ԱԺ պատգամավորի հետ հարցազրույցը կարդացեք 14-րդ էջում։