Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽԻԿՈ՞ՒՄ

Մարտ 23,1999 00:00
armenikum

Անցած ամիս Ղազախստանի «Քարավան» շաբաթաթերթում հրապարակվել է մի ընթերցողի հարցը. «Ճի՞շտ է արդյոք, որ ՍՊԻԴ-ի դեմ «Արմենիկում» դեղամիջոցն այստեղ է հայտնագործվել», եւ խմբագրության պարզաբանումը. «Տեղեկությունը ստույգ է, աշխատանքներն այստեղ են սկսվել։ Սպասվում է մեծ սկանդալ»։ Տեղի հայ համայնքը վստահ է, որ դեղամիջոցի հայտնաբերողը Ղազախստանի քաղաքացիություն ունեցող հայ բժիշկ է, որի պնդումները, թե ինքը գտել է ՍՊԻԴ-ի բուժման բանալին՝ ղազախական իշխանությունները ժամանակին անտեսել էին, եւ նա դիմել էր Հայաստանին։

ԼԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵ

byuje

Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ ներկայանալ խորհրդարան, որպեսզի մաքսատուրքերի չափը հասցվի 15%-ի։ Այժմ գործում է 10%-անոց գանձման մեխանիզմը։ Դիտորդներն այդ քայլը բացատրում են նրանով, որ խիստ դժվար ընթացք ունի բյուջեի մուտքերի ապահովումը։

ՀՀՇ-Ն ԽՈՐՀՈՒՐԴ Է ԱՆՈՒՄ

HHsh

Մարտի 20-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որն ընդամենը 4 «դեմով» եւ 30-ից ավելի «կողմերով» վերահաստատել է Վանո Սիրադեղյանի լիազորությունները ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնում։ «Դեմ» քվեարկողների մեջ են Կարապետ Ռուբինյանն ու Երջանիկ Աբգարյանը։ «Հայքի» խմբագիր է նշանակվել Արմեն Բաղդասարյանը։

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Robert Qocharyan

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին շաբաթներին ոչ մի անգամ բասկետբոլ չի խաղացել։ Թե ինչն է խանգարել նախագահին, «Առավոտի» լրատու աղբյուրներին հայտնի չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031