Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ

Մարտ 23,1999 00:00
Gagik Martirosyan

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած կառավարության վերջին նիստում էներգետիկայի նախարարի եւ սակագների հարցի վերաբերյալ որոշակի խոսակցություն ունենալուց հետո արտադրական ենթակառուցվածքների նախարար Գագիկ Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պրն նախագահ, բա որ ասում ենք, որ կառավարությունը պիտի խորհրդարան ձեւավորի, իզո՞ւր ենք ասում»։

ՎԵՀԱՓԱՌԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԶԱՏԻԿԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

garegin

Հայաստանյան Առաքելական եկեղեցու ընդհանուր փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանից տեղեկացանք, որ Գարեգին Ա կաթողիկոսը կմասնակցի մարտի 24-26-ը Վատիկանում կազմակերպվելիք ցուցահանդեսին, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակին։ Վեհափառ հայրապետը, ինչպես ասաց Գարեգին արքեպիսկոպոսը, Աստծո կամքով Մայր աթոռ կվերադառնա մեծ Զատիկի նախօրյակին։

Գարեգին Սրբազանի հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։

ՀՅԴ ԲՅՈՒՐԵՂՅԱ ԵՐԱԶԱՆՔԸ ԴԵՌ ԱՆԿԱՏԱՐ

gexam manukyan

«Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք դաշնակցական տարբեր գործիչների խոստումների համաձայն, իրենք արդեն դիմե՞լ են իրավապահ մարմիններին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր մարտի 5-ի որոշ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։ «Հայցը մշակման փուլում է եւ կհրապարակվի, երբ պատրաստ լինի,- պարզաբանեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։- Փորձում ենք մասնագիտական լուրջ եւ ծանրակշիռ փաստաթուղթ ներկայացնել, որ մերկապարանոց չլինի, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումներն էին»։ Ըստ ամենայնի, հայցը կներկայացվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031