Մարտի 18-ին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը լսումներ անցկացրեց «Ճանապարհ դեպի ԵԱՀԿ ստամբուլյան համաժողով եւ մարդու իրավունքները Թուրքիայում» թեմայով։ Հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթն այդ լսումների ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի պետության կողմից խրախուսվող մարդկանց խոշտանգումներին պետք է վերջ տրվի համաժողովից առաջ։ Հակառակ դեպքում այդ երկիրը արժանի չի լինի ընդունել նման բարձր համաժողով։ Առավել մանրամասն այդ քննարկումների մասին կարդացեք մեր թերթի հաջորդ համարում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ ԱԺՄ վարչությունում հաստատվեց այդ կուսակցության նախընտրական ցուցակը։ Վերեւի մասում, այսինքն՝ «անցողիկ հատվածում», բացի Վազգեն Մանուկյանից, ընդգրկված են նաեւ ԱԺՄ նախագահի երկու բարեկամները՝ Ալեքսանդր Բուտաեւը եւ Ավետիք Իշխանյանը, որոնք համապատասխանաբար պրն Մանուկյանի փեսան եւ աներձագն են։ «Առավոտ»-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Վարդանյանը ցուցակում գրավել է ավելի քան պատվավոր երրորդ տեղը։ Դրանով իսկ պրն Վարդանյանը կկարողանա շարունակել «եւ իշխանություն, եւ ընդդիմություն» զարմանահրաշ խաղը։ Այդ խաղում նրան մի կողմից հաջողվում է հագնել պետական պաշտոնյայի բաճկոն, մյուս կողմից՝ հասարակության աչքում երեւալ կարծր ընդդիմախոսի դափնեպսակով։ Դեպքը մանրամասնորեն նկարագրված է Լոպե դե Վեգայի «Երկու տիրոջ ծառա» կատակերգության մեջ։