Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԱՌԱՋԱՐԿ

Մարտ 20,1999 00:00
Karapet Rubinyan

Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Ալեքսան Հակոբյանը ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին առաջարկել է Շենգավիթի տարածքում չառաջադրվել պատգամավորության թեկնածու, ինչը իրեն հնարավորություն կտա հաղթել Ղռերի Ավոյի հետ մրցապայքարում։

ՎԱՆՈՅԻ ՀԱՐՑՈՎ

Vano

Մարտի 20-ին տեղի է ունենալու ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի Վանո Սիրադեղյանի՝ վարչության նախագահի պաշտոնում հաստատել-չհաստատելու հարցը։ Այդ նախաձեռնությամբ մտադիր են հանդես գալ Բաբկեն Արարքցյանի կողմնակիցները։

ՄԱՐԶԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

gndak

Երկու ճանաչված ֆուտբոլիստ է տվել Սուքիասյանների ընտանիքը։ Երվանդ Սուքիասյանը Հայաստանի հավաքականում է հանդես եկել, իսկ նրա ավագ եղբայրը՝ Վարուժան Սուքիասյանը, այժմ մարզում է «Ցեմենտ» թիմը։ Նրանց երրորդ եղբայրը՝ Վաչիկ Սուքիասյանը, մտադիր է դառնալ ԱԺ պատգամավոր՝ թեկնածու առաջադրվելով Մալաթիա- Սեբաստիա համայնքի տարածքում։

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԸ

razmik martirosyan

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, մեծամասնական ընտրակարգով պատգամավոր չի առաջադրվելու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ասում են, թե նա լինելու է Հանրապետական կուսակցության ցուցակի ամենաբարձր տեղերից մեկում։ Մի խոսքով, Ռազմիկ Մարտիրոսյանին պետք է անցողիկ տեղ հատկացվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031