Օրերս «Առավոտ»-ում տպագրվել էր «Հայրենիք» խմբի նախագահ Էդուարդ Եգորյանի տեսակետը, թե իրենք նույնպես կբոյկոտեն ընտրությունները, եթե ոստիկանությունը եւ պաշտպանության նախարարությունը ստորագրություններ հավաքեն իրենց նախընտրելի կուսակցությունների համար։ Այս առիթով ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն «Առավոտ»-ին ասաց. «Անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում պարոն Եգորյանին, բայց նա ասում է մոտավորապես հետեւյալը՝ եթե արեւը ծագի Արեւելքից, մենք ընտրությունները կբոյկոտենք»։
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Մարտի 19-ին՝ խորհրդարանական նիստերի ընդմիջմանը, նիստ գումարեց «Երկրապահ» պատգամավորական խումբը։ Ելույթ է ունեցել Արամազդ Զաքարյանը եւ պահանջել, որպեսզի անհարգալից հայտարարություններ թույլ տալու համար «Երկրապահը» դնի էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանի հրաժարականի հարցը։
Կարդացեք նաև
ՔՅԱՎԱՌՑԻՆ «ՈՒՅՈՒՏ» ՉԻ ՍԻՐՈՒՄ
Երեկ խմբագրություն զանգահարեց քյավառցի ուսուցչուհի Սիլվա Բադիկյանը եւ խիստ վրդովված ասաց, թե քյավառցուն ոչ մի «Եվրոստան-ույուտ»-ով չես զարմացնի։ Իրենք իրենց պատգամավորն ունեն եւ հունիսի 1-ին համայն հայությունը կիմանա, թե ով է նա։ Հիշեցնենք, որ Գավառի ընտրատարածքում մեր թվարկած պատգամավորության թեկնածուներ Հրանուշ Հակոբյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Նորիկ Պետրոսյանի կողքին նշել էինք նաեւ «Եվրոստան-ույուտ»-ի տիրոջ՝ Արայիկ Բադեյանի անունը։ Այս վերջին անունն էր վրդովեցրել քյավառցի ուսուցչուհուն։