Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄԵՐ ՀԱՑԻՆ «ՎԱՅԻՍ» ԼԻՆՈՒՄ

Մարտ 19,1999 00:00

Բաց նամակ «Առավոտի» խմբագրությանը

Հարգելի պարոն Աբրահամյան, վերջերս մամուլում, հատկապես՝ Ձեր թերթում, շատ հաճախ է օգտագործվում «ընտրակաշառք» բառը։ Մեկ հայհոյում եք Արթուր Բաղդասարյանին, մեկ՝ երկրապահներին, մեկ էլ՝ «թաղային հեղինակություններին»։ Եթե Դուք նրանց հայհոյեիք տարբեր տիպի լկտիություններ անելու կամ իրենց պաշտոնը չարաշահելու համար, դա շատ հասկանալի եւ ընդունելի կլիներ։ Բայց արի ու տես, որ Դուք նրանց վարկաբեկում եք այն բանի համար, որ նրանք մեր ձայները ստանալու համար բարեգործություններ են կատարում։ Օրինակ՝ կարագ եւ շաքարավազ են բաժանում, փողոց են ասֆալտապատում կամ ջրագիծ են նորոգում։

Հարգելի խմբագրություն, բանն այն է, որ ընտրությունները մեզ համար որեւէ օգնություն ստանալու հնարավորություն են ստեղծում։ Դուք գրում եք «կաշառք» բառը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ՞ որ հինգ տարի մենք ենք նրանց կաշառք տալիս, մի անգամ էլ թող իրենք մեզ «ընտրակաշառք» տան։ Օրինակ՝ մեր թաղում թեկնածուներից մեկը պատրաստվում է փողոց ասֆալտապատել։ Մյուս թեկնածուն բոլոր սոցիալապես անապահովներին խոստացել է շաքարավազ եւ 2000-ական դրամ տալ։ Դրա համար Դուք պետք է նրանց գովեք, որպեսզի նրանք մեր ազգաբնակչությանը որքան հնարավոր է՝ շատ օգնություն ցույց տան, ոչ թե վախեցնեք։ Թե չէ այնպես է ստացվում, որ Դուք գրում եք «ընտրակաշառք», նրանք էլ կամ վախենում են ինչ-որ բարի գործ կատարել, կամ էլ թաքուն են օգնում մարդկանց։ Մի խոսքով՝ շատ եմ խնդրում, ինչպես ժողովուրդն է ասում. «Մեր հացին վայիս մի եղեք»։

ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Թոշակառու, նախկին մանկավարժ Եթե այդ «հացը» թոշակառուն եւ նախկին մանկավարժը ընդունում է՝ հերիք չէ, ուտում է ու դեռ մարսում է, ուրեմն հալալ լինի։ Թող հինգ տարի տա այդ կաշառքը ու հնգամյակը մեկ բավարարվի «մի կիլո պեսոկով»։ Իսկ որ նույնիսկ նախընտրական շրջանում ջրագծի վրա պատգամավորական թեկնածուները փող են ծախսում, ինչ որ աչքներովս չի ընկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031