Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 19,1999 00:00
lav lur

«21-րդ դար» կուսակցության առաջնորդ Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց, որ իրենց կուսակցությունն անիմաստ է համարում խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելը։ Նման հայտարարություն արեց նաեւ ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը։ Նրա կարծիքով, ընտրությունները պետք է բոյկոտել։ ՌԱ(ԼԴ)Կ-ի դեպքում վերջնական քննարկումից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Ըստ պրն Խաչատրյանի՝ «կուսակցությունը կբոյկոտի ընտրությունները ոչ թե նրա համար, որ չի ուզում ընտրվել, այլ՝ որովհետեւ առաջարկում է սկսել նոր քաղաքական պայքար»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանը՝ չափազանց վրդովվելով «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրինագծի ընդունումից, իր հարցազրույցներից մեկում ասել է, թե ԱԺ-ում կա 96 հատ Սադոյան, եւ դրանք բոլորը ՀՀՇ-ի արտադրական թափոններ են։ Դրանով նա մահացու վիրավորանք հասցրեց թե՛ պրն Սադոյանին, թե՛ ՀՀՇ-ին եւ թե՛ մանավանդ կողմ քվեարկած այն պատգամավորներին, ովքեր ՀՀՇ-ի հետ երբեւէ կապ չեն ունեցել, մասնավորապես, կոմունիստներին եւ ԱԻՄ-ականներին։ Միակ պատգամավորը, որը դեմ քվեարկեց պոպուլիստական օրինագծին, Ալեքսան Հակոբյանն էր։ Երկուսից մեկը. կամ նա չի պատրաստվում պատգամավոր վերընտրվել, կամ էլ վստահ է, որ իր մարզում կընտրվի առանց պոպուլիզմի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031