Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ՝ 7 ԵՐԵԽԱ Է ԲԵՐԵԼ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ՝ ՉԲԵՐ Է

Մարտ 19,1999 00:00
Vladimir Darbinyan

Ճեպազրույց Հայկոմկուսի 2-րդ քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ

– Իմ կուսակցությունը, Հովհաննես Թումանյանի խոսքերով ասած՝ օխտը երեխա է բերել։ Եվ թեպետ դրա արդյունքում մի քիչ խախտվել է նրա գեղեցկությունը, ֆիգուրան, կառուցվածքը, արտաքինն է մի քիչ տուժել, բայց կուսակցությունը յոթ երեխա է պարգեւել աշխարհին։ Մեկն էլ որ չբեր է, եկել է կանգնել ու հպարտանում է՝ թե, տեսնում եք, թե ես ինչպես լավ եմ պահպանվել։ Քո պահպանվածն ի՞նչ է, ի՞նչ ես տվել ազգին։

– Ո՞ւմ նկատի ունեք չբեր կին ասելով։

– Պարույր Հայրիկյանին, ԱԺՄ-ին, եւ էլի ոմանց։ Էլ ո՞ւմ եք ուզում ասեմ։ (Այդ ժամանակ Վլադիմիր Դարբինյանի խոսքին լրացում կատարեց պատգամավոր Նորիկ Պետրոսյանը՝ ասելով, թե նշիր էս նոր կուսակցություններին- Ա. Զ.)։

– Չէ, ես ուզում եմ Դեմիրճյանի մասին խոսեք։

– Դեմիրճյանի խնդիրը մի քիչ ուրիշ է։ Նրա այս նոր գործունեությունը, որը պետք է իբր նոր երեխա պարգեւի աշխարհին, էլի անբնական է։ Դեմիրճյան ֆենոմենն էլ պատրանք է՝ հեռացող պատրանք։ Ինձ թվում է՝ ժողովուրդը պետք է արագորեն հիասթափվի Դեմիրճյանից։ Դեմիրճյանը իմ սերնդից է, ես իմ հոգու վրա մեղք ունեմ էս երկրի ողբերգության համար։ Բայց այսօր գալիս է նոր սերունդ, մեղքերից ձերբազատված, խիղճը մաքուր, սոցիալիստական գաղափարներով տոգորված՝ նրանցն է կյանքի ապագան, ճշմարտությունը նրանց կողմն է։ Նկատի ունեմ Սերգեյ Բադալյանին, Խորեն Սարգսյանին, Նորիկ Պետրոսյանին եւ ես՝ որպես հին սերնդի ներկայացուցիչ, որպես խորհրդական եմ կանգնած նրանց կողքին։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031