Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանը վկայեց, որ Սյունիքում շուրջ 1500 հեկտար հող ականապատված է։
ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ՈՐԴԻՆԵՐԸ
Քաջարանի քաղաքապետ Հովսեփյանը լրագրողներին հայտնեց, որ Մեղրիում նույն ապրանքն ավելի թանկ է, քան, ասենք, Սիսիանում՝ չնայած տրանսպորտային մեծ ծախսերին։ Եվ խորհուրդ տվեց այդ հանելուկի արմատները խորհրդարանում փնտրել։ Լուծումն այս էր, ԱԺ պատգամավորներից շատերը շատ մեծ շահեր ունեն Իրանից Հայաստան տեղափոխվող ապրանքահոսքում։ Եվ իրար մեջ են բաժանել ե՛ւ ապրանքների ներմուծման, ե՛ւ դրանց վաճառքի վայրերի գոտիները։ Եվ մեկը մյուսի «զոնան» չի մտնում՝ հնարավորություն տալով «զոնը նայողին» իր ուզած գնով վաճառել ապրանքը։
Կարդացեք նաև
ԶԻԼ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ
Շատ հետաքրքիր մի ընտրատարածք է ձեւավորվում Գեղարքունիքի մարզում։ Դա Սեւանա լճի առափնյա՝ Գավառին հարող ընտրատարածքն է։ Այնտեղ կմրցակցեն Հրանուշ Հակոբյանը (ՀԼԿԵՄ), Ռուբիկ Հակոբյանը (ՀՅԴ), Նորիկ Պետրոսյանը (ՀԿԿ)։ Սակայն տեղի դիտորդների գնահատականներով՝ նրանցից որեւէ մեկը պատգամավոր չի ընտրվի։ Ընտրվողը կլինի Արայիկ Բադեյանը։ Նրանց, ում այս անունը ոչինչ չի ասում, թող չհիասթափվեն։ Վերջինս «Եվրոստան- ույուտ»-ի տերն է, եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի անդամ։
ՕՐԻՆԱՊԱՇՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ
Այսօր Երեւանի դատարաններում լսվելու են գործեր, որտեղ հայցող կողմ են հանդիսանում լրագրողները, իսկ պատասխանող՝ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Որպես դրական փաստ նշենք, որ «Օրագիր»-Սերժ Սարգսյան եւ «ՀՀ» նախկին աշխատողներ-Խոսրով Հարությունյան դատերին պարբերաբար ներկայանում են անձամբ պատասխանողները։