Տեղաբնակներից մեկի վկայությամբ՝ 1996-ի նոյեմբերին Գորիսի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն «Լիսկան» էր՝ Սուրեն Խաչատրյանը։ Հեռուստահաղորդման ընթացքում նրան հարց ուղղեցին, թե ինչո՞վ է բացատրում, որ ժողովրդավարական ներկա պայմաններում ինքը մենակ է առաջադրվում։ Երկար, շուրջ 4 րոպե մտածելուց հետո Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Իսկական դեմոկրատիան հենց դա՛ է, որ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի»։
Նրա հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։
ԴԵՄԻՐՃՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՃՈՅՏԻ ԲԱՐԵԿԱՄՆԵ՞Ր ԵՆ
Կարդացեք նաև
Դեմիրճյանական ՀԺԿ կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարի տեղակալ պրն Հովակիմյանը «Առավոտի» թղթակցին այսպես արտահայտեց տեղական հեղինակություն Ճոյտի (Հակոբ Հակոբյանի) մասին. «ՀԺԿ-ն նրան համարում է լավ հայ եւ մենք շատ կցանկանայինք տեսնել մեր կողքին»։ Հիշեցնենք, որ պրն Հակոբյանի խնդիրը ծագել էր հենց այն պատճառով, որ «Առավոտում» ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը բացասական կարծիք արտահայտեց նշված անձնավորության մասին։
Առավել մանրամասն կարդացեք 4-րդ էջում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հեռուստատեսությամբ հաղորդվել էր, թե Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած Անդրանիկ Մաշակարյանը ծնողներ չունի։ Մինչդեռ պարզվում է, որ նրա հայրը, որի անունը Վարուժան է՝ ողջ է։ Ասենք նաեւ, որ Անդրանիկ Մաշակարյանն ազգականն է Սլավիկ Հովակիմյանի, որը «Մարս» եւ «Սնիկերս» կոնֆետների մատակարարն է Հայաստանում, իսկ անցյալում հացի գործարանի տնօրեն է եղել։